Անցումային այս կառավարությունը մի քիչ դանդաղում է ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման հարցում. Լորետա Վիոյում

Անցումային այս կառավարությունը մի քիչ դանդաղում է ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման հարցում. Լորետա Վիոյում

05.09.2018

Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը (2017-2018) » ծրագրի ղեկավար կոմիտեի եզրափակիչ նիստը: Ներկայացվեցին ծրագրի հիմնական գործողություններն ու արդյունքները:

Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2015-2018թթ. ծրագրի շրջանակներում ընդգրկված այս կարճ ծրագիրն ուղղված էր աջակցելու ՀՀ իշխանություններին՝ վարչատարածքային և հետագա ապակենտրոնացման բարեփոխումների հարցում,  միևնույն ժամանակ զարգացնելով 52 միավորված համայնքների կարողությունները՝ ապակենտրոնացման մարտահրավերներին ավելի լավ պատրաստ լինելու նպատակով:    

Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ                Լորետա Վիոյում վստահեցրեց՝ տեղական ժողովրդավարության ապահովումը կարևոր նախադրյալ է երկրում ժողովրդավարության ապահովման համար. «Հայաստանում բարեփոխումներն ընթանում են ամբողջ ծավալով: Անցումային այս կառավարությունը մի քիչ դանդաղում է ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման հարցում, բայց հույս ունենք հաջորդ տարի կվերադառնանք բնականոն հուն: Տեսնում ենք՝ մեր համայնքի ղեկավարները հրաժարականներ են տալիս, Երևանում լինելու են ընտրություններ: Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է շարունակել բարեփոխումները»:

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը փաստեց՝ Եվրոպայի Խորհուրդը տեղական ինքնակառավարման մշտական ուղեկցողն է եղել՝ իր շատ կարևոր ուղենիշներին ծանոթ պահելով: Այնուհետև վստահեցրեց՝ մեր զարգացումենրը միշտ համադրվել են եվրոպական ընդունելի, ընկալելի փորձի հետ:

Վաչե Տերտերյանի բնութագրմամբ՝ տեղական ինքնակառավարման համակարգում  զգուշավորութան  տարր կա, այնուհետև պարզաբանեց.  «Դա ավելի շատ պայմանավորված է ընդհանուր գործընթացներով, միգուցե հիմա շեշտադրումներն այլ ուղղություններով են: Կարծում եմ՝ որոշակի իրավիճակում գործընթացների զարգացման իրավիճակում՝ ընտրությունների և այլնից հետո կարծես թե ավելի վստահ առաջ կգնանք:  Ապակենտրանոցում, վարչատարածքային փոփոխություններ, տարածքային կառավարման համակարգի՝ մարզպետարանների խորքային բովանդակային վերանայում այս բոլոր ուղղություններով առաջ կգնանք»:

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...