Կոնգրեսի մոնիթորինգային այցը Լեհաստան

Կոնգրեսի մոնիթորինգային այցը Լեհաստան

05.06.2018

Սույն թվականի հունիսի 5-7-ին ԵԽ Կոնգրեսի պատվիրակությունը մոնիթորինգային այց կկատարի Լեհաստան: Պատվիրակությունը կուսումնասիրի երկրում տեղական և ռեգիոնալ ժողովրդավարության վիճակը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լույսի ներքո, որը Լեհաստանը վավերացրել է 1993թ.-ին:

Տեղական և ռեգիոնալ ժողովրդավարության վերաբերյալ զեկուցողներ Դեյվիդ Բարո ՌԻբան և Պասկալ Մանգինը կկենտրոնանան տեղական և ռեգիոնալ ժողովրդավարության ոլորտում վերջին զարգացումների վրա՝ 2015թ.-ի մարտին Կոնգրեսի վերջին առաջարկության ընդունումից ի վեր:

Հանդիպումներ են նախատեսված պետական մի քանի գործիչների, ինչպես նաև Կոնգրեսում Լեհաստանի ազգային պատվիրակության և Լեհաստանի տեղական և ռեգիոնալ իշխանությունների ասոցիացիաների անդամների հետ: Զեկուցողները մտքերի փոխանակում կունենան նաև Վարշավայի փոխքաղաքապետի հետ:

Զեկույցի և առաջարկության նախագծերը կուսումնասիրվեն և կդրվեն նոյեմբերին կայանալիք մոնիթորինգային հանձնաժողովի հաստատմանը, որից հետո այն հասռտատման կներկայացվի 2019թ. մարտին Կոնգրեսի նստաշրջանի ընթացքում:

Լեհաստանը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան վավերացրել է 1993թ.-ին: Երկրները, որոնք վավերացրել են Խարտիան, պարավորված են վերջինիս դրույթներով: Խարտիան պահանջում է  համապատասխանություն առնվազն նվազագույն իրավունքներին, որոնք կազմում են եվրոպական տեղական ինքնակառավարման հիմնաքարը: Տեղական և ռեգիոնալ իշխանությունների Կոնգրեսը ապահովում է, որ այդ սկզբունքները մշտադիտարկվեն:

Աղբյուրը՝ https://www.coe.int/en/web/congress/-/monitoring-visit-by-the-congress-to-poland


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմավիրի քաղաքապետը հրաժարականի դիմում ներկայացրեց
Արմավիրի քաղաքապետը հրաժարականի դիմում ներկայացրեց

13:19

22 06 2018

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը վաղաժամկետ դադարեցնում է Արմավիրի քաղաքապետի...

Էիրինի Դորու. «Միգրացիայի երևույթի պայմաններում անհրաժեշտ են պատասխանատվության բաշխում և հանդուրժողականություն»
Էիրինի Դորու. «Միգրացիայի երևույթի պայմաններում անհրաժեշտ են պատասխանատվության բաշխում և հանդուրժողականություն»

11:17

20 06 2018

« ՄԱԿ ՓԳՀ--ի տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ ծովով Հունաստան եկող անձանց թիվը...

ԵԽ Կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստ
ԵԽ Կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստ

16:13

15 06 2018

Սույն թվականի հունիսի 19-ին Ստրասբուրգում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...

Թափանցիկություն և բաց տեղական կառավարում
Թափանցիկություն և բաց տեղական կառավարում

10:21

07 06 2018

Մայիսի 30-ին տեղի ունեցած ԵԽ Կոնգրեսի Կառավարման հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում...

Երևանի քաղաքապետն ու Սպիտակի համայնքապետը վերընտրվել են «էներգաարդյունավետ  համայնքների դաշինքի» նախագահ և փոխնախագահ
Երևանի քաղաքապետն ու Սպիտակի համայնքապետը վերընտրվել են «էներգաարդյունավետ համայնքների դաշինքի» նախագահ և փոխնախագահ

17:15

06 06 2018

Հունիսի 6-ին տեղի է ունեցել «Հայաստանի էներգաարդյունավետ  համայնքների դաշինքի»...