Մունիցիպալ առաջնորդների 2018 թվականի աշնանային դպրոց

Մունիցիպալ առաջնորդների 2018 թվականի աշնանային դպրոց

10.09.2018

«Հայաստանի համայնքների միությունը» hայտարարում է Մունիցիպալ առաջնորդների 2018 թվականի աշնանային դպրոցի ընդունելություն:

Դասընթացները նախատեսված են 18-28 (ներառյալ) տարեկան բոլոր ցանկացողների համար, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ ուսանում եմ ԲՈիՀ-ում և հետաքրքրված են համայնքային կառավարման ոլորտով։ Դասընթացներին հատկապես խրախուսում ենք մասնակցել կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ակտիվ երիտասարդ անդամների։

Ուսուցումն անվճար է։ Հասարակական, կուսակցական գործունեությունը, ինչպես նաև օտար լեզուների իմացությունն ընդունելության ժամանակ առավելություն կդիտարկվեն։

Մունիցիպալ առաջնորդների դպրոցի դասընթացները տեղի են ունենալու դասախոսությունների, սեմինարների, պրակտիկ ու ճանաչողական այցերի, տեղական ու միջազգային փորձագետների, հանրային ու պետական գործիչների հետ հանդիպումների, կլոր սեղանների ձևով, շաբաթական երկու օր՝ ժամը 18։30-ից 21։00-ը։ Աշնանային դպրոցի ընդհանուր տևողությունը 4 ամիս է՝ նոյեմբերից սկսած։ Դասընթացների շրջանակներում ունկնդիրներն պատրաստելու են անհատական աշխատանքները սահմանված թեմաներով։ Դասընթացների օրերին մասնակիցների հասանելիությունը պարտադիր է։  Կկազմակերպվեն նաև արտագնա հանդիպումներ։

Դիմումներն ընդունվում են մինչև ս/թ հոկտեմբեր 01-ը։ Ընտրության առաջին փուլը հաղթահարած թեկնածուների հետ կանցկացվեն անհատական հարցազրույցներ։

Ընդունելության համար անհրաժեշտ է լրացնել ստորև նշված հղումով էլեկտրոնային հայտադիմումը, ինչպես նաև [email protected] էլ-փոստի հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV) և կրթությունը հավաստող փաստաթղթի (դիպլոմի կամ բուհից տեղեկանքի) էլեկտրոնային պատճենը, իսկ էլեկտրոնային նամակի վերնագրի տողում նշել «Մունիցիպալ առաջնորդների դպրոց»: 

Էլեկտրոնային դիմումի հղում՝

https://goo.gl/forms/8gLtzRNuLZ3j7cyy2

Հեռախոս` 010574501

Հայաստանի համայնքների միություն

www.caa.am

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...