ՀԿ-ներն օժանդակում են պետությանը գնումների, էներգաարդյունավետության ոլորտում բարեփոխումների հարցում

ՀԿ-ներն օժանդակում են պետությանը գնումների, էներգաարդյունավետության ոլորտում բարեփոխումների հարցում

22.08.2018

ՀԿ-ները կոալիցիաների ստեղծման և այլ միջոցներով փորձում են օժանդակել պետությանը գնումների, էներգաարդյունավետության ոլորտում բարեփոխումների, արևային էներգետիկայի խթանման համար օրենդրության բարելավման հարցերում:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ենթադրամաշնորհառու էներգետիկ ծրագրերի վերաբերյալ իր տեսակետներն է ներկայացնում «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ կայուն էներգետիկայի ծրագրերի համակարգող Թամարա Բաբայանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրասենյակում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կոալիցիաների ստեղծման և որոշ ոլորտային խնդիրների լուծման նպատակով տրամադրված դրամաշնորհառուների հետ հանդիպում:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միություն (ՀՀՄ) ԻԱՄ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:

Անդրադառնալով ծրագրի նպատակներին՝ Թամարա Բաբայանն ասաց. «Ծրագրի էությունն է ստեղծել ՀԿ-ների կոալիցիա, օժանդակել պետությանը էներգաարդյունավետ գնումների ոլորտում բարեփոխումների հարցում: Մյուս դրույթն արևային էներգետիկայի խթանման համար հատկապես համայնքային մակարդակներում նեթմիթերինգի օրենդրության բարելավմանն ուղղված միջոցառումներն են, որ ևս աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում քննարկվել է: Լրացուցիչ քննարկում տեղի կունենա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում:

Նշենք, որ հանդիպմանը հրավիրված էին բոլոր այն կազմակերպությունները, ՀԿ-ները, որոնք  առաջնորդող են իրենց դրամաշնորհների կոալիցիաների համար: Բոլորը ներկայացրին իրենց ծրագրերի շրջանակում մասնակցությունը և գործողությունները: Թամարա Բաբայանը մանրամասնեց. «Հատկանշական է՝ ծրագրեր կային, որ դեռևս կոալիցիաների կազմումն ավարտված չէր: Մեր դեպքում չորս ՀԿ-ներից կազմված կոալիցիան արդեն ձևավորված էր: Հանդիպման ընթացքում նաև որոշակի համագործակցության հնարավորություններ ստեղծվեցին այլ ՀԿ-ների միջև: Այս հանդիպումն այնքանով էր ուշագրավ, որ բացի այն ՀԿ-ները, որ մեր գործունեության համար ընտրել էինք, ևս երկու ՀԿ ցանկություն հայտնեցին մեզ հետ աշխատել, և մենք էլ, բնականաբար, կհամագործակցենք»:

Թամարա Բաբայանն առանձնացրեց մի շարք կարևոր խնդիրներ. «Օրինակ՝ դրանցից մեկը կոալիցիայի փաստաթղթերի կազմումն ու ստորագրումն է չորս ՀԿ-ի հետ, մյուսն աշխատանքային խմբի ստեղծումն է, որի նպատակն է մեր կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումներն առաջին իսկ փուլից ներկայացնել շահագրգիռ կողմերին և ունենալ նաև նրանց մասնակցությունն այս գործում, որ մշակվող առաջարկներն ու վերջնական նախագծերն ընդունելի լինեն և հետագա փուլերում  բացառենք հնարավոր սխալները»:

Տիկին Բաբայանը հայտնեց, որ այս պահին ֆիքսվում է մոնիտորինգում ներգրավվող կանանց տվյալների բազան. կա համագործակցություն տարբեր ՀԿ-ների հետ, որոնք աշխատում են կանանց և մարդկային ռեսուրսների հետ կապված ոլորտներում.  «Զուգահեռաբար արդեն պատրաստվել է տեխնիկական առաջադրանքը և մինչև սեպտեմբերի առաջին շաբաթ կունենանք խորհրդատու, որը կսկսի օնլայն  հարթակի մշակման աշխատանքները»:

Կարևոր առաջարկներ են ներկայացվել նաև գնումների առումով: Թամարա Բաբայանն այս առիթով մանրամասնեց. «Արդեն երկու կարևոր առաջարկ ներկայացրել ենք ֆինանսների նախարարություն, որը քննարկվել է մեր աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում: Այս պահին դա արդեն հասունացած է, մնացած կիրարկումն ապահովող դրույթները մենք արդեն կմշակենք և կներկայացնենք թե՛ կողմերի համաձայնությանը, թե՛ հետագայում ՀՀ ֆինանսների նախարարությանն օժանդակելու համար»:

Թամարա Բաբայանը հայտնեց նաև, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան նշված աշխատանքային քննարկումների ժամանակ պարզաբանել է ծրագրի իրագործման հետ կապված ընթացակարգային հարցեր, ներկայացրել մոնիտորինգի արդյունքներ և հայտնել իր աջակցությունը ծրագրերի  թիմերին հատկապես պետական կառավարման մարմինների հետ համագործակցություն ապահովելու առումով։  


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...