Արևային էներգիայի օգտագործմամբ էներգախնայողության շնորհիվ Քասախ համայնքում խնայողություններ են կատարվել

Արևային էներգիայի օգտագործմամբ էներգախնայողության շնորհիվ Քասախ համայնքում խնայողություններ են կատարվել

02.08.2018

Կոտայքի մարզի Քասախ համայնքը միացել է Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը, որը կոչված է համընդհանուր կամավորական պատասխանատվությամբ միավորելու տեղական ինքնակառավարման մարմիններին և տարածաշրջանային իշխանություններին՝ հօգուտ «կանաչ էներգիայի արտադրման»-ի և կյանքի որակի բարելավման:

Միանալով նախաձեռնությանը համայնքն իր պատրաստակամությունը հայտնեց կանաչ էներգիայի արտադրման և էներգախնայողության գործողություններ իրականացնելու առումով:

Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը տեղեկացրեց՝ շուրջ մեկ տարվա ընթացքում համայնքում կատարվել է գիշերային լուսավորության ցանցի արդիականացում էներգախնայող լեդ լամպերի միջոցով, տեղադրվել են համայնքային ենթակայության օբյեկտների ջրատաքացուցիչներ, արևային էներգիա արտադրող պանելներ: Ջրատաքացուցիչներով և արեգակնային էներգիայի պանելներով են ապահովվել անհատական տներ և  խոշոր ու միջին բիզնեսի կառույցներ:

Այս առիթով համայնքի ղեկավարը մանրամասնեց. «Քասախ համայնքի համայնքապետարանի շենքում տեղադրվեց մեկ արեգակնային ջրատաքացուցիչ, երեք կիլովոլտանոց արեգակնային էներգիայի պանելներ, համայնքում լեդ լամպերով փոխարինվեցին կենտրոնական փողոցների 180 լամպեր, համայնքային մսուր մանկապարտեզում տեղակայվեցին 1000 լիտրանոց արեգակնային էներգիայով տաքացող ջրատաքացուցիչներ, 10 կիլովոլտանոց պանելներ տեղադրվեցին համայնքային ենթակայության մշակույթի դպրոց-ստուդիայում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  համայնքը խնայել է 900.000 ՀՀ դրամ: Արդյունքում նաև ստացանք որակյալ լույս և լույսի տևողությունը գիշերային ժամերին երկարացվել է, շատ ավելի լուսատու են լամպերը, և փողոցները շատ ավելի լուսավոր են»:

Արա Մկրտչյանը հայտնեց՝ նախատեսում են նաև համայնքը ներգրավել էներգախնայողությամբ ապրող քաղաքների դաշինքի մեջ, ինչի արդյունքում ոչ միայն համայնքի կենտրոնական փողոցները կունենան էներգախնայող լամպեր, այլև ողջ համայնքը, անհատական տներ կընդգրկվեն էներգախնայողության ծրագրում. «Կարտադրենք կանաչ էներգիա: Դրա արդյունքում CO2 գազի արտադրությունը 100-ավոր տոննաներով պակասում է, ինչի արդյունքում նաև էկոլոգիական խնդիր է լուծվում»:

Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ համայնքում գտնվող 15 անհատական տների տանիքներին ևս տեղադրված են ջրատաքացուցիչներ. «Արդյունքում յուրաքանչյուր ընտանիք ամսական 10 հազար դրամի օգուտ է ստանում, էլ չեմ ասում, որ ընտանիքի կյանքի որակն է բարձրանում: Մեր մշակույթի  պալատում տեղակայված 1200 լիտրանոց ջրատաքացուցիչների շնորհիվ էլ սպորտով զբաղվող երեխաները սպորտից հետո  արևի ջրային լոգանք են ընդունում»:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...