Ինչպես ավելի գրավիչ դարձնել գյուղական համայնքները. անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը

Ինչպես ավելի գրավիչ դարձնել գյուղական համայնքները. անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը

05.10.2018

Հոկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տանն անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը: Համաժողովի նպատակն է՝ ձևավորել գյուղական տարածքների զարգացման նոր տեսլական՝ հիմնվելով սոցիալական, տնտեսական և կենսական բազմազանության վրա։ 2011 թվականից սկսած Հայաստանի համայնքների միությունը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և այլ գործընկեր կառույցների հետ համատեղ յուրաքանչյուր տարի կազմակերպում է «Գյուղական համայնքների համաժողովներ»։

Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը շեշտեց. «Համաժողովի նպատակը ուշադրությունը գյուղական համայնքների խնդիրների վրա հրավիրելն ու համայնքների զարգացմանն աջակցելն է՝ իրականացվող ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության, ոլորտում առկա դրական փորձի փոխանակման, շահագրգիռ մարմինների ու կառույցների միջև երկխոսության միջոցով»:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում կարևորեց գյուղական շրջանների համար համապարփակ ռազմավարության մշակումը, որտեղ կսահմանվեն առաջնահերթությունները գյուղատնտեսության և անտառմշակման, արվարձարանային բնակության,  ադմինիստրացիայի, ենթակառուցվածքների, սոցիալական պատասխանատվության, թվայնացման և այլ ոլորտներում:

Էմին Երիցյանը շեշտեց՝ գյուղական համայնքներում կյանքը պետք է դարձնել գրավիչ: Դառնալով կառավարման խնդիրներին՝ ՀՀՄ նախագահը վստահեցրեց. «Համայնքներն ու գյուղական տարածքները կարող են զարգանալ միայն իրապես բազմամակարդակ կառավարման մոտեցման պարագայում»: Ըստ Էմին Երիցյանի՝ անկախ քաղաքական տարբեր մոտեցումներից հիմնական սկզբունքներն անփոփոխ են. «Պետք է նախաձեռնել ամբողջական, տարածքային մոտեցում, ոչ թե որևէ ոլորտային, ներգրավել համայնքներին՝ որպես գործընկերների, եթե ոչ առաջատարների, նախաձեռնել ոչ թե կարիքների, այլ առավելությունների վրա հիմնված մոտեցումներ»:

Ֆրանսիայի Գյուղական համայնքների ասոցիացիայի նախագահ Վանիկ Բերբերյանը փաստեց՝ գյուղից դեպի քաղաք շարժը բնորոշ է մի շարք երկրներին, այդ թվում նաև Հայաստանին ու Ֆրանսիային: Այդ համատեքստում նա կարևորեց գյուղերի և քաղաքների միջև հավասարակշռության ապահովումը. «Մենք մի քանի տասնամյակի ընթացքում  գյուղական հասարակությունից դարձանք ուրբանիզացված հասարակություն, բայց գյուղական հասարակությունը, թեև ուրբանիզացիան այդքան մեծ է: Եթե ուզում ենք՝ ինչ-որ բաներ արագ տեղի ունենան, պետք է կարողանանք մեր տարածքներում լինել համայնքի ղեկավար և ավագանիներ, որոնք կարող են պաշտպանել իրենց համայնքի շահերը և հարձակվողական են»:

ՀՀ նախկին Հրանտ Բագրատյանը բարձրացրեց մի շարք խնդիրներ՝ հողի սեփականաշնորհում, կառավարման խնդիրներ և այլն: Այնուհետև հայտարարեց. «Մենք արդեն 22-րդ տարին է թալանում ենք գյուղը: Քաղաքը, արդյունաբերությունը թալանում է գյուղը: Հիմա գյուղացին շատ ավելի վատ է ապրում: Այստեղ էլ գալիս է այն, որ գյուղացին որպես կանոն պետք է վաճառի ոչ թե գյուղմթերք, այլ գյուղմթերքի մշակումից ստացած կիասաֆաբրիկատ: Օրինակ՝ կոնյակի գործարանը գյուղացուց չպետք է խաղող գնի, այլ գնի գինի կամ կոնյակի սպիրտ: Խաղողից, գինի, գինուց կոնյակի սպիրտ ճանապարհին ստացվող ԱԱՀ-ն մնում է գյուղում: Ուրեմն մենք պիտի գնանք այն ճանապարհով, թե ինչպես ուժեղացնենք փոքր գյուղացիական տնտեսությունները»:

Համաժողովին ներկա էին բազմաթիվ գյուղական համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի երկրորդ հատվածում անդրադարձ կատարվեց Հայաստանում զբոսաշրջության զարգացման խնդիրներին: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր զեկույցում կայուն զբոսաշրջությունը ներկայացրեց որպես համաչափ տարածքային զարգացման արդյունավետ միջոց: Ներկայացվեցին նաև զբոսաշրջության զարգացման կոնկրետ օրինակներ:

Համաժողովը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» և Եվրոպական միության «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրերի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...

ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)
ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)

16:11

24 10 2023

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը
Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը

23:47

22 10 2023

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-26-ին կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային...