Հաղորդակցության երկօրյա դասընթաց՝ «Քաղաքապետերի դաշնագիր`Արևելք» նախաձեռնության մասնակից համայնքների ներկայացուցիչների համար

Հաղորդակցության երկօրյա դասընթաց՝ «Քաղաքապետերի դաշնագիր`Արևելք» նախաձեռնության մասնակից համայնքների ներկայացուցիչների համար

01.11.2018

Նոյեմբերի 1-ին մեկնարկեցին «Քաղաքապետերի դաշնագիր`Արևելք» նախաձեռնությունը ստորագրող համայնքների ներկայացուցիչների համար երկօրյա հաղորդակցության դասընթացները: «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում անցկացվող դասընթացի նպատակն է բարձրացնել համագործակցության, իրազեկման արդյունավետությունը, թիրախային խմբերին ներկայացնել տեղեկատվություն ԵՄ-ի նախաձեռնության մասին, բարձրացնել հաղորդակցության պատասխանատուների մասնագիտական հմտությունները:

«Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության ազգային աջակից կառույցներից մեկը Հայաստանում Հայաստանի համայնքների միությունն է (ՀՀՄ): ՀՀՄ նախագահ Էմին Երիցյանն իր ողջույնի խոսքում նշեց՝ էներգաարդյունավետության թեման քննարկվում է բոլոր մակարդակներում՝ առանձին վերցված համայնքից սկսած. «Ե՛վ համայնքային, և՛ ազգային մակարդակում, և՛ միջազգային  մակարդակում՝ հատկապես եվրոպական, դա անընդհատ քննարկման նյութ է: Դա մեր կյանքի ու քաղաքականության բաղկացուցիչն է դարձել»:

Դառնալով էներգաարդյունավետության կարևորությանը՝ Էմին  Երիցյանը նշեց. «Կարևոր է, երբ տեղական ինքնակառավարումն ինքը էներգաարդյունավետության խնդիրներով զբաղվում է: Սա ծառայությունների որակի մասին է: Մարդկանց կյանքի մասին է խոսքը. սա երկկողմ՝ կարծես թե մի փոխհարաբերությունների  դաշտ է գալիս, երբ  տեղական իշխանությունը սկսում է առնչվել բուն իր լիազորութունների մասով համայնքի բնակիչների հետ»:

EU4Energy նախաձեռնության հայաստանյան ներկայացուցիչ Դավիթ Ալավերդյանը նշեց՝ իրենց աշխատանքում հիմնական շեշտադրումն է ՀՀ հանրությանը ներկայացնել՝ ԵՄ-ն ինչ է անում էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտում. «ԵՄ-ն բավականին մեծ գումարներ է տրամադրում իր հարևաններին էներգաարդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Մեր հիմնական նպատակն է ԵՄ միջոցների արդյունավետության լուսաբանումն ու ներկայացումը: Հասարակության զգալի մասը տեղյակ է,  որ ԵՄ-ն բավականին մեծ գումար է ծախսում այս ասպարեզում: Որոշ համայնքներ բավականին լուրջ արդյունքներ ունեն. օրինակ՝ Գեղարքունիքի մարզում  բավականին լուրջ արդյունքներ ենք գրանցել, երբ տեղի համայնքները կարողանում են իրենց ծախսերի մի մասն իրականացնել այլընտրանքային՝ արևային էներգիայի միջոցով»:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի հաղորդակցության մենեջեր Տատյանա Դերեվյանկինան նշեց՝ իրենց նպատակն է հասկանալ՝ ինչպես, ինչ գործիքներով, ինչ ալիքներով է հաղորդակցությունը, տեղեկատվությունը տարածվում. «Մեր նպատակն է հասկանալ՝ ինչ են անում քաղաքապետարանները, ինչ պատասխանատվություն են ձեռք բերում իրենց վրա: Մեր նախագիծը ուղիղ հասարակության հետ չի աշխատում. մեր գործունեությունը տեղական կառույցների հետ է, իսկ տեղական ինքնակառավարման կառույցները պետք է փորձեն իրենց հաղորդակցության միջոցներով տեղ հասցնել հասարակությանը, որ այն գաղափարները, որոնք տեղական  իշխանությունն առաջարկում է, արժանանա հասարակության  ուշադրությանն ու աջակցությանը»:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...

ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)
ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)

16:11

24 10 2023

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը
Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը

23:47

22 10 2023

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-26-ին կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային...