Համագործակցության նոր համաձայնագիր ԵԽ Կոնգրեսի և Եվրոպայի ռեգիոնների կոմիտեի միջև

Համագործակցության նոր համաձայնագիր ԵԽ Կոնգրեսի և Եվրոպայի ռեգիոնների կոմիտեի միջև

30.03.2018

ԵԽ Կոնգրեսի 34-րդ նստաշրջանի ընթացքում, որ տեղի ունեցավ սոււյն թվականի մարտի 27-28-ին Ստրասբուրգում, Կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թորնսթրոմը և Եվրոպայի ռեգիոնների կոմիտեի նախագահ Կարլ-Հայնց-Լամբերտցը ստորագրեցին վերանայված համագործակցության համաձայնագիր, որը պետք է փոխարինի 2009թ.-ին ստորագրված համաձայնագրին:

Կոնգրեսի անդամները տեսակետներ փոխանակեցին Ռեգիոնների կոմիտեի և Կոնգրեսի միջև համագործակցության վերաբերյալ: Երկու կառույցները համագործակցում են ապակենտրոնացման և տարածքային կառավարման հանդեպ քաղաքացիների վստահության բարելավման ուղղությամբ: Կողմերը ոլորտում ստեղծել են պրակտիկ համագործակցություններ: Դա արվել է համագործակցային ծրագրերի միջոցով Արևելյան գործընկերության և Հարևանության շրջաններում, ինչպիսին է Հվ. Միջերկրածովյան շրջանը:  Ներկայումս, նոր մարտահրավերներին ի պատասխան, երկու կառույցները առանձնացնում են համագործակցության առաջնային ոլորտներ՝ միգրանտների ինտեգրացիա, պայքար արմատականացման դեմ, արդյունավետ կառավարման ամրապնդում, կոռուպցիայի դեմ պայքար և մարդու իրավունքների պաշտպանություն: Տկն. Մոսլեր-Թորնսթրոմը ողջունեց պրն. Լամբերտցի  նախաձեռնությունը՝ կազմակերպելու մտքերի փոխանակում եվրոպայի մեծ ասոցիացիաների ղեկավարների հետ՝ ուժերը համախմբելու և գործառնական հստակ գործողություններ իրականացնելու համար: Կոնգրեսի նախագահը նաև առաջարկեց Ռեգիոնների կոմիտեին՝ օգտագործել իր դերը և դիրքը՝ «բազմամակարդակ կառավարումը» ԵՄ կառույցների օրակարգ մտցնելու հարցում՝ նպատակ ունենալով քաղաքացիներին ևս ներգրավել ընդհանուր Եվրոպայի զարգացման գործում:

Աղբյուրը՝ https://www.coe.int/en/web/congress/home


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...

ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)
ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)

16:11

24 10 2023

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը
Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը

23:47

22 10 2023

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-26-ին կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային...