Կոնգրեսը պահանջում է պատշաճ փոխհատուցում տեղական եւ տարածքային ընտրված ներկայացուցիչների համար

Կոնգրեսը պահանջում է պատշաճ փոխհատուցում տեղական եւ տարածքային ընտրված ներկայացուցիչների համար

04.04.2019

Ապրիլի 3-ին Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը 36-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում քննարկեց այն հարցը, որ նյութական մտահոգությունները չպետք է պատճառ դառնան, որ համայնքի բնակիչները չկանգնեն տեղական ընտրված ինստիտուտների կողքին:

Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 36-րդ նստաշրջանը: Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում է հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ: Նստաշրջանն անցկացվում է «Քաղաքապետերը՝ ժողովրդավարության երաշխավոր» խորագրով:

Մասնավորապես Կոնգրեսի անդամները հղում կատարեցին Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 7-րդ հոդվածին՝ համաձայն որի՝ քաղաքացիների իրավունքն ու կարողությունը պաշտպանել ընտրված ինստիտուտը տեղական ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից է:

Այս թեմայով զեկույց ներկայացրին Կոնգրեսի համազեկուցող Մարթա Քամփանարի-Թալաբերը (Հունգարիա) և Ռոբերտ Գրումանը (Ռումինա): Զեկույցում ամրագրված է, որ թեև բոլոր անդամ երկրներն այժմ ունեն ֆինանսական փոխհատուցման ձև ընտրված տեղական ներկայացուցիչների համար, բայց 13 անդամ երկրները դեռ չեն վավերացրել այս հարցերը կարգավորող հոդվածը:

Կոնգրեսը հորդորում է անդամ պետություններին վավերացնել Խարտիայի Հոդված 7.2-ը և ընդունել աշխատավարձի սանդղակներ՝ նշելով նվազագույն  և առավելագույն մակարդակները տեղական իշխանության ղեկավարների համար: Կոնգրեսի անդամները շեշտում են, որ այս ծախսերը պետք է լինեն թափանցիկ և բաց հանրության համար:

 

Կոնգրեսը նաև անդամ երկրների տեղական և տարածքային իշխանություններին հորդորում է ապացուցել, որ ֆինանսական փոխհատուցման այս ձևերը համաչափ են տեղական իշխանությունների ներկայացուցիչների կարիքների և պատասխանատվության հետ:

Կոնգրեսը տեղական իշխանությունների ընտրված ներկայացուցիչներին կոչ է անում կանոնավոր կերպով գնահատել իրենց ֆինանսական փոխհատուցման համապատասխանությունն՝ առաջարկելով համապատասխան փոփոխություններ`հաշվի առնելով տեղական իշխանության ներկայացուցիչների առաջադրանքներն ու պարտականությունները:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Խորվաթիայի համայնքների միությունների միջև
Համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Խորվաթիայի համայնքների միությունների միջև

12:25

25 08 2019

Oգոստոսի 25-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության և...

Խորվաթիայի տասնյակ համայնքների ղեկավարներ Հայաստանում են. քննարկում Հայաստանի համայնքների միությունում
Խորվաթիայի տասնյակ համայնքների ղեկավարներ Հայաստանում են. քննարկում Հայաստանի համայնքների միությունում

17:13

21 08 2019

Օգոստոսի 21-ին Հայաստանի համայնքների միությունում հյուրընկալվեց  Խորվաթիայի Հանրապետության...

Համաժողով Էջմիածնում՝ նվիրված ՏԻՄ-երում կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի ներդրմանը
Համաժողով Էջմիածնում՝ նվիրված ՏԻՄ-երում կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի ներդրմանը

19:31

24 07 2019

Հուլիսի 24-ին Էջմիածին քաղաքում անցկացվեց «Կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի ներդրումը...

Նորարարական տուրիզմի զարգացմանը նվիրված քննարկում՝ Հայաստանի համայնքների միությունում
Նորարարական տուրիզմի զարգացմանը նվիրված քննարկում՝ Հայաստանի համայնքների միությունում

10:53

17 07 2019

 Հուլիսի 16-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի ունեցավ տուրիզմի զարգացմանն ուղղված...

«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  քննարկումներ՝ Հայաստանի համայնքների միությունում
«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներ՝ Հայաստանի համայնքների միությունում

19:30

16 07 2019

Հուլիսի 16-ից Հայաստանի համայնքների միության գրասենյակում մեկնարկեցին «Տարածքային...

Կայուն էներգիայի օր՝ Տաշիրում
Կայուն էներգիայի օր՝ Տաշիրում

16:56

08 07 2019

Տաշիր քաղաքում անցկացվեց Կայուն էներգիայի օր: Տաշիրի համայնքապետարանի և ԵՄ-ի կողմից...