Թորբյորն Յագլանդ. Տեղական և ռեգիոնալ իշխանությունները Եվրոպայի խորհրդի կարևոր մասն են կազմում

Թորբյորն Յագլանդ. Տեղական և ռեգիոնալ իշխանությունները Եվրոպայի խորհրդի կարևոր մասն են կազմում

30.03.2017

«Տեղական և ռեգիոնալ իշխանությունները Եվրոպայի խորհրդի աշխատանքի շատ կարևոր մասն են կազմում մայրցամաքում մարդու իրավունքների, օրենքի գերկայաության և ժողովրդավարության ընդլայնման հարցում»,-նշել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը՝ մարտի 28-ին Կոնգրեսի 32-րդ նստաշրջանի ընթացքում։

- Կոնգրեսը ընդունել է Մարդու իրավունքների Գործողությունների պլան՝ ուշադրություն հրավիրելու այն հարցի վրա, թե ինչ կարող են անել տեղական և ռեգիոնալ իշխանությունները: Շատ ուրախ եմ այս Գործողությունների պլանի համար, քանի որ հիմա մենք մոբիլիզացնում ենք մեր ուժերը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային տեղական և ռեգիոնալ մակարդակներում աջակցելու համար: Կոնվենցիայի ամրապնդման միակ եղանակը պարտավորությունների կիսումն է տեղական մակարդակի հետ»,-նշել է Յագլանդը։ Նա ընդգծել է Կոնգրեսի կարևոր դերը Եվրոպայի առջև ծառացած խնդիրներին կոնկրետ արձագանքելու հարցում, մասնավորապես, միջմշակութային հարցերը և միգրանտների ինտեգրացիայի խթանումը: Նա ընդգծել է տեղահանված անձանց քվեարկելու իրավունքի ապահովման անհրաժեշտությունը և ուշադրություն է հրավիրել միայնակ փախստական երեխաների կարգավիճակի վրա, ովքեր «բոլորից շատ պաշտպանության և կրթության կարիք ունեն»:

Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_FR.asp?


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...