Համաժողով Էջմիածնում՝ նվիրված ՏԻՄ-երում կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի ներդրմանը

Համաժողով Էջմիածնում՝ նվիրված ՏԻՄ-երում կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի ներդրմանը

24.07.2019

Հուլիսի 24-ին Էջմիածին քաղաքում անցկացվեց «Կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի ներդրումը տեղական ինքնակառավարման մարմիններում․միջազգային փորձն ու առաջիկա անելիքները» խորագրով ՔՀԿ-ՏԻՄ համաժողովը:

Այն անցկացվեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, Իրավաբանների հայկական ասոցիացիան արդարադատության նախարարության,  Էջմիածնի քաղաքապետարանի և Հայաստանի համայնքների միության գործընկերությամբ:

Համաժողովին ներկա էին ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ինչպես նաև Հայաստանի տասնյակ համայնքի ղեկավարներ:

Կարեն Զադոյանը բացման խոսքում տեղեկացրեց՝ ներկայումս մշակվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը, որտեղ կա դրույթ՝ 15 հազար և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում նույնպես ներդնել հակակոռուպցիոն ծրագրերն ու գործողությունների ծրագրերը: Նա նշեց, որ այս առումով սա առաջին քննարկումն է, որով բացում են թեման: Այնուհետև նշեց. «Կարևոր է, որ քննարկումն անցկացվում է այնպիսի  համայնքում, որտեղ մենք ունենք հետհեղափոխական զարգացումներ և ընտրություններ հեղափոխության արդյունքում: Շատ կարևոր է այս խնդիրները քննարկելուց հասկանալ, որ խոսքը հիմնականում վերաբերում է երեք հիմնական հենասյուների՝ թափանցիկության ապահովման, քաղաքացիների, մասնավոր սեկտորի, հկ-նեի մասնակցության ապահովման, հենց համայնքային մակարդակում հանրային քաղաքականությունների մշակման և վերհանման հարցերին»:

ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանn անդրադարձավ կոռուպցիայի կանխարգելման հարցում ՏԻՄ-երի դերին. «Արդեն քննարկում ենք խոշոր համայնքներում կոռուպցիոն ռիսկերի գնահատման տողի հարցը ռազմավարությունում: Ամենակարևոր փուլը կիրառումն է և կոռուպցիոն մտածողության վերացումը: Երբ խոսում ենք նոր ռազմավարության ներդրման մասին, նոր ռազմավարությունն ամբողջությամբ մշակվեց հենց հասարակական կազմակերպությունների,  քաղհասարակության հետ համատեղ և կոնսենսուալ փաստաթուղթ դարձավ: Ուրախ եմ, որ այս փուլում ինտեգրվում են նաև տեղական ինքնակառավարման մարմինները»:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը մի կողմից նշեց, որ այս միջոցառումը որոշակի նոր գործընթացների մեկնարկ է, մյուս կողմից հիշեցրեց՝ ոլորտում հակակոռուպցիոն գործընթացների նկատմամբ նախաձեռնությունները նոր չեն. «Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի համայնքների միությունը երկար տարիներ աշխատում է Իրավաբանների ասոցիացիայի հետ, հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ է, դեռ 2001-2002 թվականներից մշակել ենք վարքականոնների հետ կապված ձեռնարկներ, իրականացրել վերապատրաստման ծրագրեր, ԵԽ-ի հետ էթիկայի ծրագրեր համայնքի ղեկավարների համար, նման մի ծրագիր կսկսվի այս աշնանից ԵԽ նախաձեռնությամբ:

Էմին Երիցյանը կարևորեց, որ հանրային իշխանությունների, ինստիտուների համար պետք է  կարևորվի տեղական ինքնակառավարումը որպես հենակետ, բնակչության վստահությունը շահելու, վստահության հիման վրա հանրային քաղաքականության իրականացման համար: Էմին Երիցյանի բնորոշմամբ՝ հայկակական իրականությունն այնպիսին է, որ մենք տեղական իշխանություններին բոլոր այս տարիներին վերաբերվել ենք վերջին մեղավորի կարգավիճակով։

Ըստ Էմին Երիցյանի՝ ապակենտրոնացումը ոչ թե բերում է նոր ռիսկեր, այլ հակառակը. «Ապակենտրոնացումը բերում է կոռուպցիոն  ռիսկերի կրճատման, քանի որ տեղական իշխանություններն ավելի հասանելի են բնակչությանը, ավելի վերահսկելի: Միաժամանակ տեղական իշխանությունները վերահսկվում են պետական մարմինների կողմից, սա բերում է նրան, որ ընդհանրապես տեղական մակարդակում կոռուպցիոն երևույթները շատ ավելի քիչ են»: Էմին Երիցյանը նշեց, որ երբ վերջին մեղավորի մոտեցումն է շրջանառվում, տեղական իշխանությունների համար դժվար է լինում կառուցել վստահության վրա հիմնված փոխպարաբերություններ իր բնակիչների մոտ. «Ունենք 503 համայնքներ, բայց եթե հանրության մեջ տարածվում է գողուավազակ բնորոշումը, ապա ցանկացած համայնքի ղեկավար և ավագանի գործում է այս «իմիջի» շրջանակում: Մոտիվացիաները սկսում են մեռնել: Թե′ նախկին, թե′ նոր իշխանությունների օրոք այս միտումը մնում է»:

Դիանա Գասպարյանը մտահոգություն հայտնեց, որ համայնքները պաշտպանված չեն. «Կա գենետիկ եկած տպավորություն, որ տեղական ինքնակառավարման մարմիններում փոքրիկ իշխանիկներ են նստած, որոնք զբաղված են կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավվելով, կամ այս կամ այն իրենց բարեկամին հարազատին հովանավորելով: Բացի այդ որպես տեղական ինքնակառավարման մարմին՝ համայնքի ղեկավարն այն առաջին օղակն ու պաշտոնյան է, ում մոտ գալիս է քաղաքացին ցանկացած խնդրով և նաև անգամ օբյեկտիվ մերժում ստանալով՝ մեղադրում է համայնքի ղեկավարին ամենատարբեր բաներում, անգամ կոռուպցիոն սխեմաների ներգրավման մեջ: Մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմիններ այն օղակներն են, որոնք դուրս են գալիս այդ ամենի տակից և որոնց ուղղությամբ նետվում են բոլոր քարերը»:

Համաժողովին քննարկումներ ծավալվեցին կոռուպցիայի դեմ պայքարը տեղական ինքնակառավարման մարմիններում թեմայով, ներկայացվեց միջազգային փորձը, քննարկվեցին հակակոռուպցիոն ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի ներդրման հնարավորությունները տեղական ինքնակառավարման մարմիններում, կոռուպցիայի կանխարգելումն ու էթիկայի ապահովումը տեղական և տարածքային մակարդակով: Հաշվի առնվեցին նաև ԵԽ մեխանիզմները: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում համայնքային ծառայության զարգացման հեռանկարներին:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...