Թափանցիկություն և բաց տեղական կառավարում

Թափանցիկություն և բաց տեղական կառավարում

07.06.2018

Մայիսի 30-ին տեղի ունեցած ԵԽ Կոնգրեսի Կառավարման հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում Անտյե  Գրոտյեերը ներկայացրեց զեկույցի նախագիծ՝ «Թափանցիկություն և բաց տեղական կառավարում» թեմայով: Ըստ զեկուցողի՝ հիմնական երեք պայմաններ են պահանջվում կառավարությունից բաց և ավելի արդյունավետ լինելու համար՝ թափանցիկություն, մասնակցություն և հաշվետվողականություն:

Կոնգրեսի զեկույցը ներկայացնում է շրջանակ, որով կարող են հետազոտվել բաց կառավարման սկզբունքները, մեխանիզմները և նախաձեռնությունները: Զեկույցն ընդգծում է նաև ավելի մեծ թափանցիկության, ավելի արդյունավետ կառավարման, ավելի լավ որոշւմների կայացման, հանրային վստահության, նվազեցված կոռուպցիայի և ավելի արդյունավետ հանրային ծառայությունների օգուտները: Այն նաև նշում է 5 գործառույթներ, որոնցով բաց կառավարությունը կարող է կիրառվել՝ բյուջետավորում, պայմանագրերի կնքում, օրենքի ընդունում, քաղաքականության ընդունում և ծառայությունների մատուցում:

 Տեղական և ռեգիոնալ իշխանությունները խրախուսվում են իրականացնել բաց կառավարման չափանիշները և բարձրացնել թափանցիկության կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը իրենց կառավարություններում: Ազգային մակարդակում անդամ երկրները հրավիրվում են հաստատելու բաց  կառավարման ընդհանուր չափանիշներ, խրախուսելու, որ տեղական և ռեգիոնալ իշխանւթյունները հրապարակեն հիմնական փաստաթղթեր, ինչպես նաև աջակցեն հանրային խորհրդակցության գործընթացներին և թափանցիկության միջոցառումների արդյունավետ մոնիթորինգին ու իրականացմանը:

«Մենք վստահ են, որ բաց կառավարումը և թափանցիկությունը տեղական կառավարման համար ավելի ժողովրդավարական դառնալու հնարավորություն են»,- եզրափակել է զեկուցողը:

Զեկույցը հաստատման համար քննարկման կդրվի սույն թվականի նոյեմբերին կայանիք Կոնգրեսի 35-րդ նստաշրջանի ընթացքում:

Աղբյուրը՝ https://www.coe.int/en/web/congress/-/transparency-and-open-local-government


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...