Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում տասներկու մունիցիպալիտետներ կիրականացնեն էթիկական, նորարարական և ընդգրկուն գործողություններ

Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում տասներկու մունիցիպալիտետներ կիրականացնեն էթիկական, նորարարական և ընդգրկուն գործողություններ

01.03.2017

2017թ. մարտի 1-ին Եվրոպայի խորհուրդը համատեղ համաձայնագրեր ստորագրեց Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տասներկու մունիցիպալիտետների հետ: 

ԻՆչպես նշեց կոնգրեսի Գլխավոր քարուղար Անդրեաս Կիֆերը, սա համայնքապետերին «հնարավորություն կտա որպես տեղական առաջնորդներ նոր ճանապարհ հարթել և կոնկրետ գործողություններ իրականացնել՝ բարելավելու տեղական ժողովրդավարությունը ձեր երկրներում»: Պրն. Կիֆերը ավելացրեց, որ «մենք Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսում հպարտ ենք տրամադրելու ձեզ քաղաքական հարթակ և գործառնական շրջանակ այս ճամփորդությունը ձեռնարկելու համար»: Համաձայնագրերը հստակ ցույց են տալիս, որ բոլոր համայնքապետերը «կիսում են նույն արժեքները, այն է՝ ձեր վարչակարգերում կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկության ու արդյունավետ կառավարման ընդլայնման հանձնառություն», ինչպես ընդգծեց Եվրոպայի խորհրդում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Ջոս Մենդես Բոտան: Նույն օրը՝ ավելի վաղ, համայնքապետերը իրենց նախաձեռնությունների վերաբերյալ տեսակետներ փոխանակելու հնարավորություն ունեցան իրենց գործընկերների, տեղական ու ռեգիոնալ իշխանությունների ասոցացիաների և փորձագետների հետ՝ ոգեշնչելով նրանց ներգրավվել հետագա քայլերում:

Նկարները հասանելի են այստեղ՝ 

https://www.flickr.com/photos/congress-of-local-and-regional-authorities/sets/72157680982056635/with/33222999815/

https://www.flickr.com/photos/congress-of-local-and-regional-authorities/sets/72157677459861773

Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_EN.asp?


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...