Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում.  Ուղերձ ՀՀ կառավարությանը

Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. Ուղերձ ՀՀ կառավարությանը

12.09.2017

Հայաստանի համայնքները՝ ի դեմս համայնքների միասնական ձայնը ներկայացնող Հայաստանի Համայնքների Միության, կարևորում ու բարձր են գնահատում ՀՀ կառավարության հանձնառությունն ու ջանքերը ապակենտրոնացման քաղաքականության իրականացման գործում տեղական ինքնակառավարման համակարգի անցած 21-ամյա ճանապարհին՝ միաժամանակ ընդգծելով, որ հատկապես հաջողությունների ենք հասել, երբ բազմակողմ գործընկերությամբ ձևավորել է երկրում տեղական ժողովրդավարության զարգացման օրակարգ՝ համապատասխան գործողությունների պլաններով։

ՀՀ կառավարության և Հայաստանի համայնքների միության համագործակցությամբ նման օրակարգեր մշակվել են 2004 թվականին և 2010 թվականին՝ կանխորոշելով հետագա ռեֆորմների թիրախներն ու քայլերը։  Որպես արդյունք՝ հաջորդող տարիներին արձանագրել ենք էական առաջխաղացում տեղական ժողովրդավարության ու ինքնակառավարման համակարգի ամրապնդման գործում։

 

Բարձր ենք գնահատում նաև Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի ջանքերը, որը որպես գործընկեր մշտապես ուղեկցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման ռեֆորմների ընթացքը։ ՀՀ կառավարությունն ու Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսը Հայաստանում տեղական ինքնակառավարման ամրապնդման գործում իրենց հանձնառությունը վերահաստատել են 2016 թվականին Երևանում ստորագրված Հայաստանում ապակետրոնացման ճանապարհային քարտեզի ստորագրմամբ։

 

Համաձայն Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 4-րդ   հոդվածի 3-րդ կետով սահմանված սուբսիդիարության սկզբունքի՝ «Հանրային պարտականությունները, որպես կանոն, առավելապես կատարում են քաղաքացիներին առավել մոտ կանգնած իշխանության մարմինները: Որևէ այլ մարմնի լիազորություն ընձեռելու դեպքում պետք է հաշվի առնել առաջադրված խնդրի ծավալը և բնույթը, ինչպես նաև, խնայողության և արդյունավետության պահանջները»:  Սույն սկզբունքի սահմանմամբ պահանջվում է հավասարակշռություն սահմանել հօգուտ շահագրգիռ կողմերի` նրանց առավել մոտ գտնվող մարմնի կողմից ընդունված որոշումներին նախապատվություն տալու և արդյունավետության չափանիշների միջև: Այնուհանդերձ, հանրային լիազորությունների իրականացումը պետք է ընդհանուր առմամբ լինի ապակենտրոնացված՝ դյուրացնելու քաղաքական մասնակցությունը և հաշվետվողականությունը որոշումներ կայացնելիս:

 

Ապակենտրոնացումը եղել և մնում է Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացման օրակարգի առանցքային հարցը։ Վերջին տարիներին, սակայն, երկրում չենք ունենցել ապակենտրոնացման ուղղությամբ շոշափելի քայլեր։ Ոլորտի ռեֆորմները կոնցենտրացվել էին գերազանցապես վարչատարածքային համակարգի փոփոխության հարցի շուրջ։ ՀՀ կառավարությունը և Հայաստանի համայնքների միությունը միշտ համակարծիք են եղել, որ վարչատարածքային փոփոխությունները ապակենտրոնացման նոր հնարավորություններ են ստեղծում։ Երկրում համայնքների մակարդակում վարչատարածքային լանդշաֆտի փոփոխություններն այլևս իրողություն են, և մենք գտնվում ենք մի նոր ելակետում, որից այն կողմ կրկին անհրաժեշտ է օրակարգ բերել ապակենտրոնացման հարցերը։

 

Արձանագրելով, որ խոշորացման միջոցով վարչատարածքային լանդշաֆտի փոփոխության պարագայում ևս, Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը դեռևս մնում է թույլ դերակատարում ունեցող, սահմանափակ սեփական լիազորություններով, իր գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ սակավ ռեսուրսներով ու կարողություններով,

 

ՀՀ կառավարությանն առաջարկում ենք

 

Համատեղ ձեռնամուխ լինել Հայաստանում Տեղական ինքնակառավարման զարգացման նոր գործողությունների պլանի մշակմանն առաջիկա 4 տարիների համար՝ ներգրավելով Եվոպայի խորհրդի փորձագետներին,

Եվրոպայի խորհրդի փորձագետների աջակցությամբ ձևավորել ՀՀ կառավարության և համայնքների, ու Հայաստանի համայնքների միության միջև ֆորմալ խորհրդակցական ընթացակարգեր։

Հիմնվել սուբսիդիարության սկզբունքի վրա որպես քաղաքական ուղեցույց ապակենտրոնացումը գործնականում արդյունավետ իրականացնելու համար:

Վերանայել օրենսդրությունը համայնքների և պետության միջև լիազորությունների բաշխումը հստակեցնելու և հիմնավորելու նպատակով:

Հզորացնել  համայնքների կարողությունները հանրային ծառայությունների զգալի մաս վերջիններիս փոխանցելու նկատառումով:

 

Ընդլայնել համայնքների ֆինանսական կարողությունները, մասնավորապես օրենքով սահմանված հյուրանոցային հարկի կիրառման և եկամտահարկից ուշահութահարկից մասհանումների իրականացման միջոցով, որի արդյունքում համայնքները կարող են դառնալ տնտեսական զարգացման շահագրգիռ շարժիչներ։

 

 

Հայաստանի համայնքների միության

Հանրապետական խորհուրդ

07.09.2017թ.

ք. Երևան


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քննարկում՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի դրամաշնորհառուների հետ
Քննարկում՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի դրամաշնորհառուների հետ

16:09

14 08 2018

Օգոստոսի 14-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրասենյակում «Կառուցողական երկխոսության...

«Համայնքապետի աշխատավարձը թող լինի մի ֆիքսված գումար՝ կառավարության կողմից հաստատված և սուբսիդավորվող». Հայկ Հայկյան
«Համայնքապետի աշխատավարձը թող լինի մի ֆիքսված գումար՝ կառավարության կողմից հաստատված և սուբսիդավորվող». Հայկ Հայկյան

12:25

14 08 2018

Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը թեև նշում է, որ Արարատում խնդիրները նվազել են, սակայն նա...

Ինչպես լսելի դարձնել քաղաքացիների ձայնը խոշորացված համայնքներում
Ինչպես լսելի դարձնել քաղաքացիների ձայնը խոշորացված համայնքներում

15:57

10 08 2018

Օգոստոսի 10-ին տեղի ունեցավ «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված...

«Ցանկալի չէ, այո, որ առողջարանային քաղաքին կպած հանք գործի». Ջերմուկի քաղաքապետը՝ Ամուլսարի հանքի մասին
«Ցանկալի չէ, այո, որ առողջարանային քաղաքին կպած հանք գործի». Ջերմուկի քաղաքապետը՝ Ամուլսարի հանքի մասին

14:24

08 08 2018

Խոշորացումը դրական ազդեցություն է ունեցել Ջերմուկ քաղաքի վրա: Ջերմուկի քաղաքապետ Վարդան...

Աշխատաժողով՝ նվիրված հանրային գնումներում էներգաարդյունավետությանն ու վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովող կանոնակարգերին
Աշխատաժողով՝ նվիրված հանրային գնումներում էներգաարդյունավետությանն ու վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովող կանոնակարգերին

16:37

07 08 2018

Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ «Հանրային գնումներում էներգաարդյունավետություն և վերականգնվող...

Արևային էներգիայի օգտագործմամբ էներգախնայողության շնորհիվ Քասախ համայնքում խնայողություններ են կատարվել
Արևային էներգիայի օգտագործմամբ էներգախնայողության շնորհիվ Քասախ համայնքում խնայողություններ են կատարվել

16:18

02 08 2018

Կոտայքի մարզի Քասախ համայնքը միացել է Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր»...