Ուղերձ համայնքներին

Ուղերձ համայնքներին

30.04.2018

Համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին

Հարգելի գործընկերներ,

Ինչպես գիտեք, հանդես գալով քաղաքական գործընթացներին ապակուսակցական մոտեցման սկզբունքից Հայաստանի համայնքների միությունը ժողովրդային շարժման ընթացքում ձեռնպահ է մնացել որևէ  դիրքորոշումներից կամ դիրքավորումից։

Այսօր, պառլամենտական կառավարման համակարգին վերջնական անցման և ժողովրդային շարժման համատեքստում, կարևոր է, որ յուրաքանչյուր համայնքի ղեկավար և ավագանու անդամ վերաիմաստավորի և գիտակցի այն կարևոր դերը, որ իրենք ունեն հանրային կառավարման համակարգում։

Պետք է վերջնականապես ազատվել խորհրդային տարիների ուղղաձիգ կառավարման մտածողության, պետական պաշտոնյաներին վերադաս դիտարկելու կարծրատիպերից։ Համայնքներն ուղղաձիգ կառավարման մաս չեն, կենտրոնական կառավարության շարունակությունը չեն։

Ժողովրդավարական համակարգում քաղաքական ինստիտուտների առանձնահատկություններից է այն, որ տեղական իշխանությունները (անկախ որ քաղաքական ուժի ներկայացուցիչներն են) առաջին հերթին իրացնում են օրենքով իրենց վերապահված լիազորությունները և իրավահարաբերվում ազգային մակարդակում ցանկացած քաղաքական ուժի կառավարության հետ։

Համայնքներն ու համայնքների ղեկավարներն այսօր Հայաստանում, ըստ էության, ամենալեգիտիմ մարմիններն են, որոնք այս բարդ ժամանակաշրջանում ապահովեցին ու ապահովում են երկրի բնականոն գործառնումն իրենց պատասխանատվության մասով։

Պառլամենտական համակարգում համայնքների ղեկավարները կարող են և պետք է հանդես գան բազմապատկված քաղաքական պատասխանատվությամբ և հանրային դերակատարմամբ՝ որպես հանրային-քաղաքական գործիչներ ազդելով և առաջնորդելով հանրային կարծիքը ձեր համայնքներում։

Ազգային մակարդակում քաղաքական ուժերի բալանսի փոփոխությունը չի նշանակում որևէ ռևիզիա կամ վերանայում տեղական մակարդակում։ Միաժամանակ, հեղափոխական նպատակահարմարության տրամաբանությամբ տեղական իշխանությունների լեգիտիմության ցանկացած վերանայում բացառվում է։ Յուրաքանչյուր տեղական ինքնակառավարման մարմին իրացնում է և կիրացնի իր ընտրական մանդատը իր լիազորությունների ողջ ժամկետով։

Անցումային այս փուլում տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն իրավական լիարժեք պաշտպանվածություն և սահմանադրական երաշխիքներ։ Տարիներ առաջ մեր համատեղ ջանքերի արդյունքում մենք հասել ենք համայնքների ղեկավարների ու ավագանիների իրավական պաշտպանվածության բարձր մակարդակի։ Այլևս անցյալում է համայնքների ղեկավարներին կառավարության կողմից անվստահություն հայտնելու պրակտիկան։

Յուրաքանչյուր համայնքի ղեկավար ու ավագանու անդամ ունի իր քաղաքական ու կուսակցական կողմնորոշումները։ Միաժամանակ, մեզ միավորում է մեր միասնական շահը՝ հանդես գալու միասնական և ուժեղ ձայնով՝ նպատակ ունենալով համատեղ ջանքերով ազդելու տեղական ժողովրդավարության ոլորտում քաղաքական օրակարգի վրա և պետական մարմինների հետ համագործակցաբար սահմանելու այն՝ ի շահ ՀՀ քաղաքացիների, համայնքների և տեղական ժողովրդավարության։

Էմին Երիցյան
Հայաստանի համայնքների միության նախագահ,

ԵԽ Տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար,

ԵՄ ԱլԳ Տարածքային և տեղական իշխանությունների մշտական կոնֆերանսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Բյուրոյի անդամ

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...