Քննարկվել են Հայաստան-ՎԶԵԲ համագործակցության առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստան-ՎԶԵԲ համագործակցության առաջնահերթությունները

17.01.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավարին:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսին:
Վարչապետն արդյունավետ է գնահատել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը, բազմաթիվ համատեղ ծրագրերը և կառավարության անունից այն խորացնելու պատրաստակամություն հայտնել: Կարևորելով հատկապես մասնավոր հատվածին բանկի կողմից աջակցության ծրագրերի շարունակականությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Հայաստանի մարզեր այցերի ժամանակ մենք բազմաթիվ ծրագրեր ենք դիտարկում, ամփոփում, որոնց շրջանակում ցանկանում ենք համագործակցել մասնավոր հատվածի հետ և որպես գործիք, շահագրգռված կլինենք, եթե ՎԶԵԲ-ն էլ հետաքրքրված լինի այդ ուղղություններով համգործակցությամբ: Կառավարության նպատակն է՝ խթանել գործարար միջավայրի ակտիվությունը տարբեր միջոցներով, և սա բիզնես միջավայրը փոխող գործընթաց կարող է դառնալ, քանի որ ներկայացվող գաղափարները մշակվում և դառնում են կոնկրետ բիզնես տրամաբանությամբ ծրագրեր»: Հաշվի առնելով ներդրողների հետ ՎԶԵԲ-ի աշխատանքի մեծ փորձը՝ վարչապետն առաջարկել է դիտարկել նաև ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և առաջիկայում ստեղծվելիք ներդրումային հիմնադրամի շրջանակում գործակցության հնարավորությունները: Կարեն Կարապետյանը կարևորել է նաև պետություն-մասնավոր հատված գործընկերությանը վերաբերող օրենսդրության մշակման և բիզնես օմբուդսմենի ինստիտուտի կայացման գործում բանկի հետ համատեղ աշխատանքը:
Ֆրանս Վիկերսը նշել է, որ Հայաստանը և ՎԶԵԲ-ը երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, որի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագրերը: Ֆրանս Վիկերսը խոստումնալից է համարել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու ներդրումային հիմնադրամի ստեղծման նախաձեռնությունները և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը ՀՀ վարչապետի մատնանշած ուղղություններով: 
Զրուցակիցները քննարկել են նաև ՎԶԵԲ-Հայաստան գործընկերության ընթացիկ ռազմավարությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում պետական ու մասնավոր ձևաչափով իրականացվող ծրագրերին:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նորարարական տուրիզմի զարգացմանը նվիրված քննարկում՝ Հայաստանի համայնքների միությունում
Նորարարական տուրիզմի զարգացմանը նվիրված քննարկում՝ Հայաստանի համայնքների միությունում

10:53

17 07 2019

 Հուլիսի 16-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի ունեցավ տուրիզմի զարգացմանն ուղղված...

«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  քննարկումներ՝ Հայաստանի համայնքների միությունում
«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներ՝ Հայաստանի համայնքների միությունում

19:30

16 07 2019

Հուլիսի 16-ից Հայաստանի համայնքների միության գրասենյակում մեկնարկեցին «Տարածքային...

Կայուն էներգիայի օր՝ Տաշիրում
Կայուն էներգիայի օր՝ Տաշիրում

16:56

08 07 2019

Տաշիր քաղաքում անցկացվեց Կայուն էներգիայի օր: Տաշիրի համայնքապետարանի և ԵՄ-ի կողմից...

ԵԽ Մոնիտորինգային հանձնաժողովի նիստ՝ Օսլոյում. կքննարկվեն նաև Հայաստանում մոնիտորինգի արդյունքները
ԵԽ Մոնիտորինգային հանձնաժողովի նիստ՝ Օսլոյում. կքննարկվեն նաև Հայաստանում մոնիտորինգի արդյունքները

16:33

03 07 2019

Հուլիսի 3-ին Օսլոյում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Մոնիտորինգային հանձնաժողովի նիստ: Կքննարկվի...

Կայուն էներգիայի օր՝ Մասիսում
Կայուն էներգիայի օր՝ Մասիսում

19:21

02 07 2019

Հուլիսի 2-ին Մասիսում անցկացվեց Կայուն էներգիայի օր: ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Կայուն էներգիայի օրեր՝ Իջևանում «Իջևանի կայուն էներգետիկ զարգացում Քաղաքապետերի դաշնագրի ներքո» խորագրով
Կայուն էներգիայի օրեր՝ Իջևանում «Իջևանի կայուն էներգետիկ զարգացում Քաղաքապետերի դաշնագրի ներքո» խորագրով

14:02

28 06 2019

«Իջևանի կայուն էներգետիկ զարգացում Քաղաքապետերի դաշնագրի ներքո» աշխատաժողովով Իջևանը...