Անվանակարգեր

Նոյեմբերի

10

Լավագույն համայնք մրցանակաբաշխություն 2018

Անվանակարգեր

«Հայաստանի համայնքների միության» և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութան կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն ամենամյա է, ավանդական բնույթ ունի և կազմակերպվում է սկսած 2006 թվականից։

Մրցանակաբաշխության արդյունքում կընտրվեն 2018թ. լավագույն գյուղական և քաղաքային մեկական համայնք, ինչպես նաև հաղթողներ վերը նշված մյուս անվանակարգերով։

2018  թվականի համար նախատեսված են հետևյալ անվանակարգերը.

  «Լավագույն համայնք 2018» անվանակարգ  2 մրցանակ

 «Մաքուր համայնք 2018» անվանակարգ  2 մրցանակ

 «Բարեկարգ համայնք 2018» անվանակարգ 2 մրցանակ

 «Մշակութային լավագույն համայնք 2018» անվանակարգ 2 մրցանակ

 «Տարվա նշանակալից առաջընթաց  2018» անվանակարգ 

«Տարվա նշանակալից առաջընթաց 2018» (անցկացվում է խոշորացված համայնքների շրջանում՝  մեկ տարվա ընթացքում լավագույն առաջընթաց արձանագրած համայնք)

«Տարվա նշանակալից առաջընթաց 2018» (անցկացվում է բոլոր համայնքների շրջանում՝ մեկ տարվա ընթացքում լավագույն զարգացման ծրագրերի, հատուկ ծրագրեի նախաձեռնման կամ իրականացման  համար)

 «Տարվա լավագույն ֆրանկոֆոն համայնք  2018» անվանակարգ 1 մրցանակ

 «Տարվա նորարար և խելացի համայնք  2018» անվանակարգ  1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)

 «Տարվա նախաձեռնություն  2018» անվանակարգ  1 մրցանակ՝ ոչ-պետական կազմակերպությունների ծրագրերի կամ նախաձեռնությունների համար

 «Տարվա գենդերային նախաձեռնություն  2018» անվանակարգ 1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)

 «Տարվա երիտասարդական համայնք  2018» անվանակարգ 1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)

 «Տարվա գործարար կառույց  2018» անվանակարգ 1 մրցանակ (համայնքահեն կամ համայնքի համար նշանակալից գործարար նախաձեռնություն կամ ծրագիր մասնավոր հատվածի կողմից)