Անվանակարգեր

Նոյեմբերի

10

Լավագույն համայնք մրցանակաբաշխություն 2019

Անվանակարգեր

«Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն ամենամյա է, ավանդական բնույթ ունի և կազմակերպվում է սկսած 2006 թվականից։ Մրցանակաբաշխության արդյունքում կընտրվեն 2019թ. տարվա լավագույն համայնքները, ինչպես նաև հաղթողներ հատուկ անվանակարգերով։ Սահմանված են նաև հատուկ անվանակարգերով մրցանակներ՝ ոչ-համայնքային կազմակերպությունների համար, որոնց գործունեությունը նշանակալից է համայնքների համար։

2019 թվականի համար նախատեսված են հետևյալ անվանակարգերը.

«Լավագույն համայնք 2019» անվանակարգ 2 մրցանակ

«Մաքուր համայնք 2019» անվանակարգ 2 մրցանակ

«Բարեկարգ համայնք 2019» անվանակարգ 2 մրցանակ

«Մշակութային լավագույն համայնք 2019» անվանակարգ 2 մրցանակ

Հատուկ անվանակարգեր

«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» անվանակարգ

«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» (անցկացվում է խոշորացված համայնքների շրջանում՝ մեկ տարվա ընթացքում լավագույն առաջընթաց արձանագրած համայնք)

«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» (անցկացվում է բոլոր համայնքների շրջանում՝ մեկ տարվա ընթացքում լավագույն զարգացման ծրագրերի, հատուկ ծրագրեի նախաձեռնման կամ իրականացման համար)

«Տարվա նորարար և խելացի համայնք» անվանակարգ 1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)

«Տարվա նախաձեռնություն» անվանակարգ 1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)

«Տարվա երիտասարդական համայնք» անվանակարգ 1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)

«Տարվա գործարար կառույց» անվանակարգ 1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)

Մրցանակաբաշխությանը ներկայացվող թեկնածություն կարող են առաջադրել համայնքները (ինքնաառաջադրում), մարզպետարանները, այլ պետական մարմինները, պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները և այլն։