Աշխատանքային պարտականություններ
- Ներկայացնում է Միության շահերը, հանդես է գալիս Միության անունից, ներկայացնում է Միությունը այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում և տարբեր գործառույթներում՝ ներառյալ բանակցությունները,
- Միության անունից կնքում է պայմանագրեր,
- Ապահովում է տարեկան աշխատանքային պլանի մշակումը և իրականացումը, ինչպես նաև կառավարման մարմինների և հանձնաժողովների հանդիպումների նախապատրաստումը,
- ղեկավարում է Միության աշխատակազմը, Միության աշխատակիցների համար կատարում է գործատուի գործառույթներ՝ ներառյալ աշխատանքային պայմանագրերի կնքումը,
- Կառավարում է Միության ֆինանսական ռեսուրսները, համագործակցում է աուդիտորի և վերստուգիչ հանձնաժողովի հետ, պատրաստում և աուդիտի հանձնաժողովին է ներկայացնում տարեկան հաշվետվություններ,
- Վարում է Միության անդամների պարբերաբար թարմացվող գրանցամատյան, ապահովում է կառավարման բլոր ժողովների արձանագրությունների կազմումը և դրանք տրամադրում անդամներին,
- Ներկայացնում է Միության ֆինանսական հաշվետվությունը հերթական ընդհանուր ժողովներում,
- Ձեռք է բերում և տնօրինում Միության գույքը,
- Տրամադրում է լիազորագրեր, բանկերում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ,
- Իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ, Միության կանոնադրությամբ և այլ իրավակկան ակտերով նախատեսված այլ լիազորություններ։
Անհրաժեշտ հմտություններ
- Պետական կառավարման, կառավարման կամ բիզնես կառավարման, կամ այլ հարակից ոլորտներում մագիստրոսի կոչում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոններում,
- Բարդ և լայնածավալ նախագծերի կառավարման փորձ,
- Հայերենի՝ մայրենիի մակարդակով իմացություն, անգլերենի լավ իմացությունը խիստ ցանկալի է։ Այլ լեզուների իմացությունը առավելություն է,
- Ռազմավարական մտածելակերպ և առաջնորդության հմտություններ,
- Բանակցային հմտություններ և հաղորդակցման ունակություններ,
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
- Խնդիրների լուծման, վերլուծության և որոշումների կայացման հմտություններ,
- Նորարարության և փոփոխությունների կառավարման հմտություններ։
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ
Լրացուցիչ տեղեկություն
Թափուր աշխատատեղին կարող եք դիմել օնլայն staff.am-ի միջոցով, կամ հետևել ստորև նշված դիմումի ընթացակարգին։
Մասնագիտական հմտություններ
Աշխատակազմի ղեկավարման հմտություններ
Կատարողականի կառավարում
Բաժնետերերի կառավարում
Ռազմավարության և մարտավարության պլանավորում
Անձնական հմտություններ
Առաջնորդության հմտություններ
Բանակցությունների հմտություններ
Գրավոր հաղորդակցության հմտություններ
Ժամանակի կառավարում
Թիմում աշխատելու ունակություն
Կազմակերպչական հմտություններ