Քաջարան (Բնակչության թիվը` 8439)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – 1958 թվական
  • Բնակչության թիվը – 8439
  • Համայնքի մակերեսը – 280 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 345 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից - 22 կմ
  • Համայնքում գործում են ` 2 միջնակարգ դպրոց,, որոնք հիմնովին վերանորոգվել և ապահովված են տեղական ջեռուցման համակարգով, 2 նախադպրոցա- կան հաստատություն,որից մեկը գտնվում է համայնքի ենթակայության տակ,իսկ մյուսը՝ ,,ԶՊՄԿ,, ՓԲԸ-ի; Քաղաքում գործում են նաև ,,Քաջարանի արհեստագործական ուսումնարան,, ՊՈԱԿ, ,,Քաջարանի արվեստի մանկական դպրոց,, ՊՈԱԿ, ինչպես նաև ,,Քաջարանի ՄՊՄԴ,,

Անհիշելի ժամանակներից Քաջարանի բնակավայր լինելու մասին են վկայում Գանձասար լեռան վրա մինչև 1950-ական թվականները պահպանված հեթանոսական մատուռը, քաղաքի տարածքում հայտնաբերված հանքախորշերը , ձուլարանների հետքերը, հանքանյութի թափվածքներ: Դրանք վկայում են,որ Քաջարանի տարածքում պղինձ են ձուլել դեռևս բրոնզի դարում:
Քաղաքի տարածքը մաս է կազմել պատմական Սյունիք նահանգի Ձորք գավառին:
Արշակունիների պետության անկումից/428թ/ հետո ողջ Զանգեզուրի հետ միացվել է Իրանին, VII դ վերջերին տիրել են արաբները, IX-Xդդ եղել է Բագրատունիների թագավորության կազմում, իսկ X-XI դդ անկախ Սյունիքի թագավորության կազմում: Քաջարանի Անդոկավան թաղամասի տարածքում է գտնվում Բաղաբերդը, պատմական Հայաստանի խոշորագույն պաշտպանական կառույցներից մեկը; 1170 թ. Բաղաբերդի անկումով /այն դավաճանությամբ գրավեցին Գանձակի սելջուկները Ելակուզ ամիրայի գլխավորությամբ/ վերացավ Սյունյաց թագավորությունը:
XI-XII դդ տարածքին տիրել են սելջուկները,XIII-XIV դդ՝ մոնղոլները,Կարա-կյունլու և Ակ-կոյունլու թուրքմենական ցեղերը, իսկ XVI դարից՝ պարսիկները; XVIII դարի 20-ական թվականներին տարածքի բնակիչները մասնակցել են Դավիթ-Բեկի գլխավորած ազատագրական պայքարին:
1828 թ. Թուրքմենչայի պայմանագրով միանում է Ռուսաստանին, մտնելով նախ Ղարաբաղի պրովինցիայի, ապա՝ Ելիզավետապոլի նահանգի մեջ; Քաղաքի ընդերքի հետազոտմամբ առաջինը զբաղվել է Գ.Աբիխը՝ 1835թ.: 1850-ին հույները կառուցել են պղնձաձուլական գործարան : 1918-21թթ մտնում է Հայաստանի առաջին հանրապետության կազմի մեջ; Բնակիչները ակտիվ մասնակցություն են ունեցել Գարեգին Նժդեհի գլխավորած ազատագրա- կան պայքարին:
Սովետական կարգերի հաստատումից հետո՝1939-45-ին կատարվել է ընդերքի մանրամասն հետազոտում; 1945-ից շահագործվում է Գանձասարի պղնձամոլիբդենային հանքը, իսկ 1952-ին գործարկվում է ,,ԶՊՄԿ,,ՓԲԸ -ն:
Քաջարանի,որպես քաղաքի , ձևավորումը կապված է հանքի շահագործման և կոմբինատի ստեղծման հետ; 1958-ին Քաջարան և Ողջի ավանների միացումով առաջացել է Քաջարան քաղաքը՝ 11 հազար բնակչով , որի գլխավոր հատակագիծը մշակվել է 1965թ-ին /ճարտարապետներ՝ Ա. Հարությունյան, Հ. Դավթյան և ուրիշներ/ 
Քաղաքի աարածքում են եղել պատմական հիշատակություն ունեցող հետևյալ բնակավայրերը. 
Քաջարանց/Կաճաճուտ/, Վերին Հանդ /Բանիս/.Ողջի. Արալըղ/Արալեզ// գյուղերը; Բաղաբերդ , Զևա, Բաղակու քար, Աչաղու բերդերն ու ամրոցները ;

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Մանվել Փարամազյան
  • Կուսակցական պատկանելիություն – ՀՀԿ անդամ
  • Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ 14.11.2016

Ավագանու անդամների ցուցակ

 
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ 
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ 
ԱԹԱՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ 
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԱՐԻԿ 
ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ 
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ
ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԵԿ 
ԲԱԴԱԼՅԱՆ ԱՐԹՈՒՐ 
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐԱՅԻԿ 
ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԳՈՌ 
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ 

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Լեռնագործների փող., 4 շենք
  • Հեռախոսահամար. - (+374 285) 32181
  • Էլ-փոստի հասցե - [email protected]
  • Վեբ-կայքի լինկ - http://kajaran.am