Վեբինար՝ վերականգնվող էներգիայի միջսահմանային նախագծերի վերաբերյալ․ դրամաշնորհների ստացման հնարավորություն

Վեբինար՝ վերականգնվող էներգիայի միջսահմանային նախագծերի վերաբերյալ․ դրամաշնորհների ստացման հնարավորություն

13 02 2023 13 02 2023

Եվրոպական միության Ռեգիոնների կոմիտեն փետրվարի 13-ին կանցկացնի առցանց վեբինար Անդրսահմանային վերականգնվող էներգիայի (CB RES) ծրագրի վերաբերյալ՝ «Փոխկապակցելով եվրոպական հաստատությունները» (CEF) ծրագրի շրջանակներում։

CB RES-ը նորաստեղծ նախաձեռնություն է, որն իրականացվում է հայտնի CEF եվրոպական շարժման շրջանակներում, որի նպատակն է խթանել վերականգնվող էներգիայի օգտագործումը՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով վերականգնվող էներգիայի միջսահմանային նախագծերին, որոնք ենթադրում են համագործակցություն անդամ պետությունների և տարածաշրջանների միջև:

Ֆինանսավորումը կարող է տրամադրվել ծրագրերի իրականացման ցանկացած փուլում՝ սկսած նախապատրաստական ուսումնասիրություններից մինչև ֆինանսական աջակցություն աշխատանքների իրականացման համար, ինչպես նաև ԵՄ տարածքից դուրս երրորդ երկրի մասնակցությամբ։

Վեբինարի ընթացքում կներկայացվի ծրագրի իրականացման շրջանակը, ծրագրային քաղաքականության համատեքստը, ներկայիս, ինչպես նաև առաջիկա դրամաշնորհների մասին հայտարարությունները։ Վեբինարի մասնակիցներին կներկայացվեն նաև մի քանի ծրագրեր, որոնք ֆինանսավորվել են Եվրոպական հանձնաժողովի կողմից։

Վեբինարի մասնակիցները ավարտին պատկերացում կկազմեն, թե ինչ է CEF CB RES ծրագիրը, ի՞նչ տեսակի ծրագրեր են ֆինանսավորվում, ինչպես կարելի է դիմել ֆինանսական աջակցություն ստանալու համար։

Վեբինարը տեղի կունենա առցանց ձևաչափով։

Մասնակցելու համար պետք է գրանցվել մինչև փետրվարի 10-ը այս հղմամբ։ https://ec.europa.eu/eusurvey/runner/CEF-CBC

Վեբինարը կհեռարձակվի Microsoft Teams-ի միջոցով։