Ստրասբուրգում անցկացվել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 44-րդ նստաշրջանը
21 03 2023 24 03 2023
Մարտի 21-23-ը Ստրասբուրգում անցկացվել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 44-րդ նստաշրջանը:
ԵԽ Կոնգրեսի նստաշրջանին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ, ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանի գլխավորությամբ։
Օրակարգում էին համայնքի ղեկավարների ուղիղ ընտրությունները, Ռուսաստանի պատերազմն՝ ընդդեմ Ուկրաինայի, տեղական ընտրությունները Բեռլինում, երիտասարդների մասնակցությունը տեղական կառավարմանը՝ որպես ժողովրդավարության կառուցման գործիք, շրջակա միջավայրի պաշտպանության և այլ հարցեր:
Նստաշրջանին իրենց ելույթներով հանդես են եկել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Կոքսը, ինչպես նաև ԵԽ Նախարարների կոմիտեի Իսլանդիայի նախագահության անունից հանդես կգա ենթակառուցվածքների նախարար Սիգուրդուր Ինգի Յոհանսոնը։
Ուկրաինայի դեմ ՌԴ-ի կողմից իրականացվող պատերազմի թեմայով բանավեճի ժամանակ Կոնգրեսի նախագահ Լենդերթ Վերբեկը հռչակագրի նախագիծ է ներկայացրել Կոնգրեսի քվեարկությանը։ Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրո Լուբինեցը տեսաուղերձով կդիմի Կոնգրեսի անդամներին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը ևս ելույթ է ունեցել նստաշրջանի ընթացքում։ ԵԽ Կոնգրեսը նաև անցկացրել է «Կայուն զարգացման նպատակների տեղայնացումը» թեմայով բանավեճ։
Կոնգրեսի անդամները քննարկել են նաև Սլովենիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Գերմանիայում (Բեռլին) տեղական և տարածքային ընտրությունների վերաբերյալ զեկույցներ, ինչպես նաև Ռումինիայում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի մոնիտորինգի վերաբերյալ զեկույց: Այս զեկույցներն ուղեկցվում են համապատասխան երկրների իշխանություններին ուղղված հանձնարարականներով:
Օրակարգում նաև ներառված են եղել թեմատիկ բանավեճեր «Շրջակա միջավայրի պաշտպանության տարածաշրջանային ռազմավարություններ», «Քաղաքների և շրջանների դիմակայունությունը բազմաթիվ ճգնաժամերի պայմաններում», «Ամուր ժողովրդավարություններ տեղական մակարդակում երիտասարդների ներգրավման միջոցով» և «Ուղիղ ընտրություն» թեմաներով բանավեճեր։ Նաև կազմակերպվել է քննարկում «Արդյոք տեղական շահերը բավականաչափ ներկայացվա՞ծ են խորհրդարանների երկրորդ պալատի միջոցով» թեմայով։
23
Jun
20
Jun
21
Mar