Webinar on CEF Cross-border Renewable Energy Projects
24 05 2023 29 05 2023
«Միացյալ քաղաքներ և տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության Եվրասիական տարածաշրջանային կառույցի (այսուհետ՝ UCLG-Եվրասիա) և Կազանի քաղաքապետարանի կողմից 2023 թվականի մայիսի 24-ից 27-ը Կազան քաղաքում (Ռուսաստան) կկազմակերպվի «Եվրասիայի քաղաքները և համաշխարհային միտումները» թեմայով դասընթաց։
Միջոցառումը ներառում է՝
• պաշտոնական մաս՝ բացման արարողություն,
• «Միջազգային համայնքային համագործակցությունը Եվրասիայի տարածաշրջանում և համաշխարհային միտումները» խորագիրը կրող լիագումար նիստ,
• Գործնական հատված՝ թրեյնինգ, որը նվիրված կլինի ժամանակակից պայմաններում Եվրասիական համայնքների՝ միջազգային հարաբերությունների զարգացման վերաբերյալ առաջարկություններին, միջազգային ասպարեզում քաղաքի իմիջի խթանմանը, Կայուն զարգացման նպատակների լավագույն գործելակերպին և այլն։
Թրեյնինգն օգտակար է և՛ քաղաքային զարգացման համար պատասխանատու տեղական իշխանությունների ներկայացուցիչների (համայնքների ղեկավարների, ավագանու անդամների), և՛ համայնքի արտաքին կապերի համար պատասխանատու համայնքային ծառայողների համար։
Հայաստանի համայնքների միություն
24
May
21
Mar
19
Jan