Հայաստանի համայնքների միությունն ու Պետական կառավարման ակադեմիան կհամագործակցեն՝ համայնքների կարողությունների զարգացման ուղղությամբ

Հայաստանի համայնքների միությունն ու Պետական կառավարման ակադեմիան կհամագործակցեն՝ համայնքների կարողությունների զարգացման ուղղությամբ

14.10.2026

Հայաստանի համայնքների միությունը և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան կնքել են համագործակցության հուշագիր՝ կրթական, գիտագործնական և տեղական ինքնակառավարման ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով։ Հուշագիրը ստորագրել են Ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը և Միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը։
 
 
Համագործակցության առանցքային ուղղություններից է համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց և համայնքային ծառայողների կարողությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը։ Այս շրջանակում կողմերը նախատեսում են բացահայտել և գնահատել մասնագիտական զարգացման իրական կարիքները և դրանց հիման վրա կազմակերպել համատեղ ծրագրեր ու միջոցառումներ։
Այս մոտեցումը հնարավորություն կտա կրթական ծրագրերը կապել համայնքների առօրյա աշխատանքում առաջացող խնդիրների հետ՝ մասնագիտական գիտելիքն ու գործնական փորձը ծառայեցնելով տեղական ինքնակառավարման զարգացմանը։
Հուշագրով նախատեսվում է նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական ծրագրերի իրականացում, Ակադեմիայի ուսանողների պրակտիկայի կազմակերպմանն աջակցություն, ինչպես նաև ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունը խթանող ծրագրերի մշակում ու իրականացում։ Համագործակցությունը նրանց համար կարող է նոր հնարավորություններ ստեղծել՝ ծանոթանալու համայնքային կառավարման գործնական աշխատանքին և կիրառելու ուսման ընթացքում ձեռք բերած գիտելիքները։
Կողմերը կհամագործակցեն նաև գիտաժողովների, սեմինարների, աշխատաժողովների և խորհրդակցությունների կազմակերպման ուղղությամբ։ Նախատեսվում է գիտական ու մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների և այլ նյութերի փոխանակում՝ նպաստելով գիտելիքի և փորձի տարածմանը։
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և խնդիրների լուծման համար կարող են ձևավորվել համատեղ աշխատանքային խմբեր։ Համագործակցության ուղղություններից է նաև Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։
Հուշագիրը հիմք է ստեղծում Ակադեմիայի կրթական ու գիտական ներուժը և Միության՝ համայնքների հետ աշխատանքի փորձը համատեղելու համար։ Դրա շրջանակում նախատեսվող նախաձեռնությունները միտված են համայնքային կառավարման մասնագետների պատրաստմանը, գործող աշխատակիցների մասնագիտական զարգացմանը և տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդմանը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շնորհավորական ուղերձ
Շնորհավորական ուղերձ

15:49

10 11 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ Տիգրան Ավինյանի...

Հայաստանի համայնքների միությունը՝ COP17-ի շրջանակում կայացած «Կենսաբազմազանության օրվան» նվիրված միջազգային միջոցառմանը
Հայաստանի համայնքների միությունը՝ COP17-ի շրջանակում կայացած «Կենսաբազմազանության օրվան» նվիրված միջազգային միջոցառմանը

19:53

29 10 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր քարտուղար Սմբատ Ղահրամանյանը COP17-ի շրջանակում մասնակցել...

Երևանը ստանձնեց բնապահպանական օրակարգում քաղաքների համագործակցության խորհրդանշական էստաֆետը
Երևանը ստանձնեց բնապահպանական օրակարգում քաղաքների համագործակցության խորհրդանշական էստաֆետը

17:37

24 10 2026

COP17-ի շրջանակում տեղի ունեցավ ապակենտրոնացված կառավարման մարմինների և քաղաքների 9-րդ...

Հայաստանի համայնքների միությունն ու Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան համագործակցության հուշագիր են ստորագրել Թբիլիսիում
Հայաստանի համայնքների միությունն ու Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան համագործակցության հուշագիր են ստորագրել Թբիլիսիում

10:59

16 10 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը աշխատանքային այցով գտնվել է...

Հայաստանում ֆինանսական հաշվետվությունների կառավարման նորարարական գործիքի ներդրման հնարավորությունները քննարկվել են Երևանի քաղաքապետարանում
Հայաստանում ֆինանսական հաշվետվությունների կառավարման նորարարական գործիքի ներդրման հնարավորությունները քննարկվել են Երևանի քաղաքապետարանում

17:53

14 10 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մասնակցել է Երևանի...

Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր
Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր

15:02

29 09 2026

Եվրոպական տարածաշրջանների կոմիտեն (European Committee of the Regions, CoR)՝ Արևելյան...