
ԱԲ գործիքների կիրառման հնարավորությունները քննարկվել են Համաշխարհային բանկում
17.09.2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկում՝ Համաշխարհային բանկի հանրային հատվածի հաշվառման և հաշվետվողականության (PULSAR) ծրագրի ղեկավար և Հանրային ծախսերի կառավարման գործընկերային ուսուցման (PEMPAL) ծրագրի առաջատար Արման Վաթյանի և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալ Նարեկ Մինասյանի հետ։
Հանդիպման հիմնական թեման էր արհեստական բանականության (AI) գործիքների կիրառման հնարավորությունների քննարկումը տարբեր տեսակի հաշվետվությունների պատրաստման, մշակման և վերլուծության գործընթացներում։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ֆինանսական և վարչական գործընթացներում արհեստական բանականության գործիքների ներդրման հնարավորություններին։ Մասնավորապես, քննարկվել են մեծածավալ տվյալների մշակման, անհրաժեշտ տեղեկատվության համակարգման, հաշվետվությունների նախապատրաստման և տվյալների վերլուծության գործընթացների առավել արդյունավետ կազմակերպման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արհեստական բանականության գործիքների կիրառման գործընթացը նախևառաջ Երևանից սկսելու գաղափարը՝ որպես հետագայում այլ համայնքներում նմանատիպ լուծումների ներդրման հնարավոր փորձնական և կիրառական հիմք։
Մասնակիցները կարևորել են ժամանակակից թվային լուծումների կիրառումը համայնքային կառավարման և ֆինանսական հաշվետվողականության գործընթացների բարելավման համատեքստում։ Արհեստական բանականության ճիշտ և նպատակային կիրառումը կարող է նպաստել ժամանակի խնայողությանը, տվյալների ավելի արագ և համակարգված մշակմանը, ինչպես նաև հաշվետվությունների պատրաստման գործընթացների օպտիմալացմանը։

15:02
29 09 2026
Եվրոպական տարածաշրջանների կոմիտեն (European Committee of the Regions, CoR)՝ Արևելյան...

18:00
24 09 2026
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Հայաստանի...

10:25
24 09 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Միության գրասենյակում...

16:17
23 09 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է...

17:19
09 09 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և «Հայաստանի...

20:58
03 09 2026
«Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությունը և «Հայաստանի...
22
Nov
26
Oct
25
Oct