Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին

Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին

08.07.2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին, որը հունիսի 30-ին տեղի է ունեցել Օսլոյում։

Նիստի ընթացքում հանձնաժողովը որոշեց դիմել, որպեսզի Կոնգրեսը հրավիրվի որպես երրորդ կողմ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործով գրավոր դիտարկումներ ներկայացնելու նպատակով։ Սա պատմական որոշում է, քանի որ առաջին անգամ Կոնգրեսը Դատարանի առջև հանդես կգա որպես երրորդ կողմ՝ ընդգծելով նախնական կալանքի կիրառման և ժողովրդավարական ճանապարհով ընտրված տեղական ներկայացուցիչների լիազորությունների կասեցման ազդեցությունը տեղական ժողովրդավարության վրա։

Հանձնաժողովը նաև հաստատեց տեղական և տարածաշրջանային ժողովրդավարության ռիսկերի գնահատման «վահանակը», որը Կոնգրեսի ներդրումն է Եվրոպայի խորհրդի «Նոր ժողովրդավարական պայմանագրի» շրջանակում։ Այն ներառում է ցուցանիշների համակարգված փաթեթ, որը նախատեսված է տեղական և տարածաշրջանային (ենթազգային) մակարդակներում ժողովրդավարական հետընթացի վաղ փուլերում բացահայտման համար։

«Վահանակի» ցուցանիշները հնարավորություն են տալիս ժամանակի ընթացքում կատարել համեմատական գնահատումներ, բացահայտել զարգացումները, արձանագրել առաջացող ռիսկերը և հետևել միտումներին։ Այս գործիքը նպաստում է վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմների արդյունավետ կիրառմանը, ինչպես նաև ապահովում է փաստահեն քաղաքական որոշումների ընդունման հիմք՝ աջակցելով երկխոսությանը, մոնիթորինգին և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան մարմինների ու շահագրգիռ կողմերի կողմից ուղղիչ քայլերի իրականացմանը։

Վերոնշյալ երկու զեկույցներն էլ կներկայացվեն և կքննարկվեն Կոնգրեսի 51-րդ նստաշրջանում, որը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերին։

Նիստի ընթացքում հանձնաժողովը նաև հավանություն տվեց տեղական և տարածաշրջանային մակարդակներում ժողովրդավարական պատրաստվածությանը նվիրված Օսլոյի հռչակագրին, որը մշակվել էր հունիսի 29-ին կայացած թեմատիկ սեմինարի մասնակիցների կողմից։

Մոնիթորինգի հանձնաժողովի նիստը բացել են Կոնգրեսի նախագահ Գուն Մարիտ Հելգեսենը և Օսլոյի քաղաքապետ Աննե Լինդբոեն։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր
Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր

15:02

29 09 2026

Եվրոպական տարածաշրջանների կոմիտեն (European Committee of the Regions, CoR)՝ Արևելյան...

Երևանի քաղաքապետարանում քննարկվել են ֆիսկալ ապակենտրոնացման և համայնքային կրթության զարգացման հարցեր
Երևանի քաղաքապետարանում քննարկվել են ֆիսկալ ապակենտրոնացման և համայնքային կրթության զարգացման հարցեր

18:00

24 09 2026

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Հայաստանի...

Հայաստանի համայնքների միության գխավոր տնօրենը հյուրընկալել է SALAR International-ի գործընկերներին
Հայաստանի համայնքների միության գխավոր տնօրենը հյուրընկալել է SALAR International-ի գործընկերներին

10:25

24 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Միության գրասենյակում...

Արմեն Հարությունյանը մասնակցել է Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումների առաջընթացին նվիրված քննարկմանը
Արմեն Հարությունյանը մասնակցել է Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումների առաջընթացին նվիրված քննարկմանը

16:17

23 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է...

ԱԲ գործիքների կիրառման հնարավորությունները քննարկվել են Համաշխարհային բանկում
ԱԲ գործիքների կիրառման հնարավորությունները քննարկվել են Համաշխարհային բանկում

13:28

17 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպում է ունեցել...

Հանդիպում համայնքների ղեկավարների հետ
Հանդիպում համայնքների ղեկավարների հետ

17:19

09 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և «Հայաստանի...