
Հայաստանի համայնքների միությունն ու Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան համագործակցության հուշագիր են ստորագրել Թբիլիսիում
16.10.2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը աշխատանքային այցով գտնվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի (NALAG) հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված երկու երկրների տեղական ինքնակառավարման համակարգերի միջև ինստիտուցիոնալ կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
Հուշագիրը ստորագրել են Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի տնօրեն Նինո Ռոխկաձեն։
Համագործակցության շրջանակում կողմերը նախատեսում են զարգացնել գործընկերային հարաբերությունները տեղական ինքնակառավարման, համայնքային զարգացման և կարողությունների հզորացման ուղղություններով՝ նպաստելով երկու երկրների համայնքների միջև մասնագիտական երկխոսության և գործնական համագործակցության ընդլայնմանը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տեղական կառավարման արդյունավետ մեխանիզմների, համայնքային զարգացման հաջողված փորձի և նորարարական մոտեցումների փոխանակմանը։ Կողմերը կարևորել են նաև համատեղ ծրագրերի, մասնագիտական հանդիպումների և կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, որոնք հնարավորություն կտան տեղական ինքնակառավարման մարմիններին առավել արդյունավետ արձագանքել առկա մարտահրավերներին։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանի և Վրաստանի համայնքները բախվում են մի շարք համանման խնդիրների, որոնց լուծման գործում կարևոր նշանակություն կարող են ունենալ տարածաշրջանային համագործակցությունը, փոխադարձ փորձի ուսումնասիրությունն ու արդյունավետ կառավարման գործիքների ներդրումը։
Հայաստանի համայնքների միության և Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի միջև ստորագրված հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծում երկարաժամկետ գործընկերության զարգացման, համատեղ նախաձեռնությունների իրականացման և երկու երկրների տեղական ինքնակառավարման համակարգերի միջև համագործակցության խորացման համար։

15:49
10 11 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ Տիգրան Ավինյանի...

19:53
29 10 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր քարտուղար Սմբատ Ղահրամանյանը COP17-ի շրջանակում մասնակցել...

17:37
24 10 2026
COP17-ի շրջանակում տեղի ունեցավ ապակենտրոնացված կառավարման մարմինների և քաղաքների 9-րդ...

17:53
14 10 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մասնակցել է Երևանի...

12:00
14 10 2026
Հայաստանի համայնքների միությունը և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան կնքել...

15:02
29 09 2026
Եվրոպական տարածաշրջանների կոմիտեն (European Committee of the Regions, CoR)՝ Արևելյան...
22
Nov
26
Oct
25
Oct