«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» և Հայաստանում Կլիմայի փոփոխության ՄԱԶԾ ծրագրերը համաձայնեցին խորացնել համագործակցությունը

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» և Հայաստանում Կլիմայի փոփոխության ՄԱԶԾ ծրագրերը համաձայնեցին խորացնել համագործակցությունը

17.10.2022

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար պարոն Քրիստոֆ Ֆրերինգը Հայաստան ճանաչողական այցի շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերի 13-ին աշխատանքային հանդիպում ունեցավ Կլիմայի փոփոխության ՄԱԶԾ ծրագրերի համակարգող տիկին Դիանա Հարությունյանի հետ:

Սա երկու կլիմայական ծրագրերի ղեկավարների երկրորդ հանդիպումն էր: Քննարկվեց հայաստանյան համայնքներին կայուն էներգետիկ և կլիմայական ռազմավարությունների մշակման և իրականացման գործում աջակցելու նպատակով երկու ծրագրերի համագործակցության հնարավորությունները: ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի հայաստանյան գործընկերը Հայաստանի համայնքների միությունն է:

Կլիմայի փոփոխության ՄԱԶԾ ծրագրերի գրասենյակը համայնքների հետ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ոլորտում համագործակցության մեծ փորձ ունի, ներառյալ էներգետիկ կառավարման համակարգի ներդրման ուղեցույցների մշակումը և Հայաստանի համայնքներում էներգետիկ կառավարիչների ինստիտուտի ներդնումը, համայնքապետարանների մասնագետների կարողությունների զարգացումն էներգաարդյունավետության և էներգախնայողության բնագավառներում, հանրային և բնակելի շենքերում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և փողոցային լուսավորության համակարգերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրերը, ինչպես նաև տարածաշրջանային հարմարվողականության պլանների մշակումը:

 

Այսպիսով, ծրագիրը ՀՀ-ի առանցքային գործընկերներից մեկն է, որն ունի անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ Դաշնագրին անդամակցող համայնքներին տեխնիկական և տեղեկատվական աջակցության համար:

Տեղական էներգետիկ և կլիմայական ռազմավարությունների իրականացմանն աջակցելու ուղղությամբ ջանքերը միավորելու նպատակով պարոն Ֆրերինգը և տիկին Հարությունյանը համաձայնվեցին խորացնել համագործակցությունը «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» և Հայաստանում Կլիմայի փոփոխության ՄԱԶԾ ծրագրի միջև:

Համագործակցության հիմնական նպատակներն են բարձրացնել Հայաստանի տեղական իշխանությունների (Դաշնագրին անդամակցող համայնքների) իրազեկությունը և կարողությունները կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության մասին, ինչպես նաև աջակցել համայնքներին՝ մշակելու և իրականացնելու Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերը՝ նպաստելով համայնքների էներգետիկ կախվածության նվազեցմանը, համայնքներում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողության գործընթացների ավելի ակտիվ իրականացմանը և, ի վերջո, քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը:

Կողմերը կմիավորեն իրենց ջանքերը կարողությունների զարգացման և իրազեկման միջոցառումների կազմակերպման, համապատասխան մեթոդական ուղեցույցների տրամադրման, համայնքային գործողությունների ծրագրերի իրականացման տեխնիկական և ֆինանսական հնարավորությունների բացահայտման և այլնի համար:

Հանդիպման ավարտին պարոն Ֆրերինգը ներկայացրեց 2022 թվականի հոկտեմբերի 12-13-ը տեղական իշխանությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ երկկողմ հանդիպումներից ստացած իր տպավորությունները և տիկին Հարությունյանին տեղեկացրեց «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ընթացիկ և նախատեսվող գործողությունների մասին։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...