Հայաստանի համայնքների միությունը՝ COP17-ի շրջանակում կայացած «Կենսաբազմազանության օրվան» նվիրված միջազգային միջոցառմանը

Հայաստանի համայնքների միությունը՝ COP17-ի շրջանակում կայացած «Կենսաբազմազանության օրվան» նվիրված միջազգային միջոցառմանը

29.10.2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր քարտուղար Սմբատ Ղահրամանյանը COP17-ի շրջանակում մասնակցել է Բրազիլիայի նահանգային բնապահպանական մարմինների ասոցիացիայի (ABEMA) և Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի զարգացման բանկի (CAF) համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Կենսաբազմազանության օրվան» նվիրված միջազգային միջոցառմանը։

Միջոցառումը համախմբել էր Բրազիլիայի, Կոլումբիայի, Արգենտինայի, Մեքսիկայի, Պորտուգալիայի և Իսպանիայի ենթաազգային կառավարման մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչներին՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանության, շրջակա միջավայրի կայուն կառավարման և միջազգային համագործակցության ընդլայնման շուրջ փորձի ու մոտեցումների փոխանակմանը։

Միջոցառման ընթացքում Սմբատ Ղահրամանյանը ներկայացրել է Հայաստանի համայնքների միության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման ոլորտներում։

Իր խոսքում նա առանձնահատուկ կարևորել է տեղական իշխանությունների ակտիվ ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված նախաձեռնություններում՝ ընդգծելով, որ բնապահպանական մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար անհրաժեշտ է ամրապնդել համայնքների կարողությունները, խթանել միջազգային գործընկերությունը և ապահովել լավագույն փորձի փոխանակումը։

Այս համատեքստում Սմբատ Ղահրամանյանն ընդգծել է Երևանի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, զարգացնելու կենսաբազմազանության պահպանության և կառավարման ոլորտում առկա կարողությունները, ինչպես նաև ներգրավվելու համատեղ բնապահպանական նախաձեռնություններում։

Հայաստանի համայնքների միության գլխավոր քարտուղարը միջոցառման մասնակիցներին է փոխանցել Միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանի ողջույնները՝ վերահաստատելով կազմակերպության պատրաստակամությունը՝ ընդլայնելու միջազգային համագործակցության շրջանակը։

Մասնավորապես, կարևորվել են տարբեր երկրների տեղական և տարածաշրջանային իշխանությունների միջև մասնագիտական փորձի փոխանակումը, փոխադարձ ճանաչողական և ուսումնական այցերի կազմակերպումը, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության, շրջակա միջավայրի կառավարման և համայնքների կայուն զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման հնարավորությունները։

Հայաստանի համայնքների միությունը շարունակում է կարևորել միջազգային գործընկերային կապերի ամրապնդումը և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածությունը գլոբալ բնապահպանական օրակարգում՝ նպաստելով համայնքների կարողությունների զարգացմանն ու կայուն, դիմակայուն և բնապահպանական առումով պատասխանատու կառավարման մշակույթի ձևավորմանը։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շնորհավորական ուղերձ
Շնորհավորական ուղերձ

15:49

10 11 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ Տիգրան Ավինյանի...

Երևանը ստանձնեց բնապահպանական օրակարգում քաղաքների համագործակցության խորհրդանշական էստաֆետը
Երևանը ստանձնեց բնապահպանական օրակարգում քաղաքների համագործակցության խորհրդանշական էստաֆետը

17:37

24 10 2026

COP17-ի շրջանակում տեղի ունեցավ ապակենտրոնացված կառավարման մարմինների և քաղաքների 9-րդ...

Հայաստանի համայնքների միությունն ու Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան համագործակցության հուշագիր են ստորագրել Թբիլիսիում
Հայաստանի համայնքների միությունն ու Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան համագործակցության հուշագիր են ստորագրել Թբիլիսիում

10:59

16 10 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը աշխատանքային այցով գտնվել է...

Հայաստանում ֆինանսական հաշվետվությունների կառավարման նորարարական գործիքի ներդրման հնարավորությունները քննարկվել են Երևանի քաղաքապետարանում
Հայաստանում ֆինանսական հաշվետվությունների կառավարման նորարարական գործիքի ներդրման հնարավորությունները քննարկվել են Երևանի քաղաքապետարանում

17:53

14 10 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մասնակցել է Երևանի...

Հայաստանի համայնքների միությունն ու Պետական կառավարման ակադեմիան կհամագործակցեն՝ համայնքների կարողությունների զարգացման ուղղությամբ
Հայաստանի համայնքների միությունն ու Պետական կառավարման ակադեմիան կհամագործակցեն՝ համայնքների կարողությունների զարգացման ուղղությամբ

12:00

14 10 2026

Հայաստանի համայնքների միությունը և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան կնքել...

Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր
Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր

15:02

29 09 2026

Եվրոպական տարածաշրջանների կոմիտեն (European Committee of the Regions, CoR)՝ Արևելյան...