Երևանը ստանձնեց բնապահպանական օրակարգում քաղաքների համագործակցության խորհրդանշական էստաֆետը

Երևանը ստանձնեց բնապահպանական օրակարգում քաղաքների համագործակցության խորհրդանշական էստաֆետը

24.10.2026

COP17-ի շրջանակում տեղի ունեցավ ապակենտրոնացված կառավարման մարմինների և քաղաքների 9-րդ համաժողովը՝ համախմբելով տարբեր երկրներից ժամանած քաղաքապետերի, նահանգապետերի և քաղաքական այլ ներկայացուցիչների։ Համաժողովը հնարավորություն ընձեռեց քննարկելու տեղական իշխանությունների դերը բնապահպանական համաշխարհային օրակարգի առաջմղման գործում, փոխանակվելու փորձով և ընդլայնելու քաղաքների ու համայնքների միջև համագործակցությունը։

 

Քննարկումների առանցքում քաղաքների և համայնքների ակտիվ մասնակցությունն ու կոնկրետ հանձնառություններն էին՝ COP17-ի առաջնահերթությունները տեղական մակարդակում կյանքի կոչելու ուղղությամբ։ Կարևորվեց միջազգային նպատակները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը՝ կենսաբազմազանության պահպանությունը, բնական միջավայրի պաշտպանությունն ու կայուն զարգացումը համայնքային քաղաքականությունների մաս դարձնելու միջոցով։

Համաժողովում ելույթով հանդես եկավ Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը։ Միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետարանը միացավ «CitiesWithNature» գլոբալ հարթակին՝ քաղաքների միջև փորձի փոխանակման և բնության պահպանությանն ուղղված համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելով։

Համաժողովի ավարտին Կալի քաղաքից Երևանին փոխանցվեց հաջորդ հյուրընկալողի խորհրդանշական էստաֆետը՝ ընդգծելով Երևանի պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունը և համախմբելու տեղական իշխանություններին ընդհանուր բնապահպանական նպատակների շուրջ։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շնորհավորական ուղերձ
Շնորհավորական ուղերձ

15:49

10 11 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ Տիգրան Ավինյանի...

Հայաստանի համայնքների միությունը՝ COP17-ի շրջանակում կայացած «Կենսաբազմազանության օրվան» նվիրված միջազգային միջոցառմանը
Հայաստանի համայնքների միությունը՝ COP17-ի շրջանակում կայացած «Կենսաբազմազանության օրվան» նվիրված միջազգային միջոցառմանը

19:53

29 10 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր քարտուղար Սմբատ Ղահրամանյանը COP17-ի շրջանակում մասնակցել...

Հայաստանի համայնքների միությունն ու Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան համագործակցության հուշագիր են ստորագրել Թբիլիսիում
Հայաստանի համայնքների միությունն ու Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան համագործակցության հուշագիր են ստորագրել Թբիլիսիում

10:59

16 10 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը աշխատանքային այցով գտնվել է...

Հայաստանում ֆինանսական հաշվետվությունների կառավարման նորարարական գործիքի ներդրման հնարավորությունները քննարկվել են Երևանի քաղաքապետարանում
Հայաստանում ֆինանսական հաշվետվությունների կառավարման նորարարական գործիքի ներդրման հնարավորությունները քննարկվել են Երևանի քաղաքապետարանում

17:53

14 10 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մասնակցել է Երևանի...

Հայաստանի համայնքների միությունն ու Պետական կառավարման ակադեմիան կհամագործակցեն՝ համայնքների կարողությունների զարգացման ուղղությամբ
Հայաստանի համայնքների միությունն ու Պետական կառավարման ակադեմիան կհամագործակցեն՝ համայնքների կարողությունների զարգացման ուղղությամբ

12:00

14 10 2026

Հայաստանի համայնքների միությունը և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան կնքել...

Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր
Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր

15:02

29 09 2026

Եվրոպական տարածաշրջանների կոմիտեն (European Committee of the Regions, CoR)՝ Արևելյան...