
Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր
29.09.2026
Եվրոպական տարածաշրջանների կոմիտեն (European Committee of the Regions, CoR)՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP) միջոցով, և Հայաստանի համայնքների միությունը իրականացնում են Արևելյան գործընկերության՝ տեղական և տարածաշրջանային մակարդակներում հանրային կառավարման ակադեմիայի (EPA) առցանց կրթական ծրագիրը։
Ծրագիրը նախատեսված է Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտի աշխատակիցների և պաշտոնյաների համար։ Մեկ կիսամյակի ընթացքում նախատեսվում է 6 առցանց հանդիպում, որոնց ընթացքում ԵՄ կառույցների և ակադեմիական ոլորտի փորձագետները կներկայացնեն տարբեր թեմաներ, ինչպես նաև ԵՄ քաղաքների և տարածաշրջանների փորձն ու կիրառվող լուծումները։ Մասնակիցները հնարավորություն կունենան ԵՄ կառույցների ներկայացուցիչներից տեղեկանալու Եվրոպական միության, կառավարման և ֆինանսավորման հնարավորությունների մասին, ծանոթանալու ԵՄ քաղաքների և տարածաշրջանների փորձին, կապեր հաստատելու Արևելյան գործընկերության երկրների գործընկերների հետ։

18:00
24 09 2026
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Հայաստանի...

10:25
24 09 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Միության գրասենյակում...

16:17
23 09 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է...

13:28
17 09 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպում է ունեցել...

17:19
09 09 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և «Հայաստանի...

20:58
03 09 2026
«Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությունը և «Հայաստանի...
22
Nov
26
Oct
25
Oct