
Արմեն Հարությունյանը մասնակցել է ֆիսկալ ապակենտրոնացմանն առնչվող աշխատաժողովի
18.08.2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մասնակցել է «Երկխոսություն Հայաստանի համայնքների հետ․ Ֆիսկալ ապակենտրոնացումը և քաղաքականության բարեփոխումը» տարածաշրջանային աշխատաժողովին։ Միջոցառումը համատեղ կազմակերպվել է Հայաստանի համայնքների միության և ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի կողմից՝ «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի շրջանակում։
Ելույթ ունենալով աշխատաժողովի ընթացքում՝ Արմեն Հարությունյանն ընդգծել է․ «Ուժեղ և ֆինանսապես ինքնուրույն համայնքները ժամանակակից, ժողովրդավարական պետության հիմնասյունն են, իսկ ֆիսկալ ապակենտրոնացումը լոկ վարչական բարեփոխում չէ, այլ համայնքային կյանքի որակի, տեղական ինքնակառավարման արդյունավետության և բնակիչների բարեկեցության բարձրացման ուղիղ ճանապարհը։ Մենք պետք է ապահովենք, որ յուրաքանչյուր համայնք ունենա բավարար ֆինանսական ռեսուրսներ, ինքնուրույնություն և գործիքակազմ՝ սեփական առաջնահերթություններն ու զարգացման ծրագրերը արդյունավետորեն կյանքի կոչելու համար։ Միայն համայնքային մակարդակում իրական պատասխանատվություն և ֆինանսական անկախություն ձևավորելով կարող ենք հասնել երկրի համաչափ ու կայուն զարգացմանը»։
Աշխատաժողովի հիմնական նպատակն է ԴեաԼոԳ ծրագրի շրջանակում մշակված ֆիսկալ ապակենտրոնացման առկա իրավիճակի և բացերի վերլուծության քննարկումը, հավաստումն ու համալրումը՝ համայնքների հետ ուղղակի երկխոսության միջոցով։ Քննարկումները հենվել են տեղական հարկերի, տրանսֆերտների, տեղական մակարդակում հանրային ֆինանսների կառավարման և տարբեր լիազորությունների իրացման հետ կապված մասնակիցների անմիջական փորձի վրա։
Հինգ օր տևողությամբ այս աշխատաժողովին մասնակցում են Հանրապետության բոլոր համայնքների ներկայացուցիչները։ Այս լայնամասշտաբ հարթակը հնարավորություն է տվել ձևավորելու բարեփոխումների «ներքևից վերև» համատեղ առաջնահերթություններ՝ ամրապնդելով համայնքային մասնակցությունն ու պատասխանատվությունը Ֆիսկալ ապակենտրոնացման ճանապարհային քարտեզի մշակման գործում, որը Կառավարության քննարկմանը կներկայացվի սեպտեմբերին։

17:19
09 09 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և «Հայաստանի...

20:58
03 09 2026
«Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությունը և «Հայաստանի...

19:04
17 08 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը կմասնակցի...

14:57
22 07 2026
Հայաստանի համայնքների միության տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Հայաստանի վերականգնվող...

17:53
08 07 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

18:44
06 07 2026
Հայաստանի համայնքների միությունն անցկացրեց իր ընդհանուր ժողովը՝ ամփոփելով վերջին վեց ամիսների...
22
Nov
26
Oct
25
Oct