Արմեն Հարությունյանը մասնակցել է Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումների առաջընթացին նվիրված քննարկմանը

Արմեն Հարությունյանը մասնակցել է Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումների առաջընթացին նվիրված քննարկմանը

23.09.2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է «Համայնքների հզորացման ճանապարհը․ հիմնական արդյունքները, ապակենտրոնացման բարեփոխումների առաջընթացն ու հեռանկարները Հայաստանում» խորագրով միջոցառմանը։

Միջոցառումն ամփոփել է 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի սեպտեմբերն իրականացված «ԴեաԼոԳ» ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները՝ միաժամանակ հնարավորություն ստեղծելով քննարկելու Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերներն ու հետագա անելիքները։

Արմեն Հարությունյանը մասնակցել է «Պահպանելով բարեփոխումների սլացքը» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել իրականացված բարեփոխումների շարունակականության ապահովմանը, տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացմանը և համայնքների կարողությունների ամրապնդմանը։

Քննարկման ընթացքում կարևորվել է պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքները ներկայացնող կազմակերպությունների և միջազգային գործընկերների միջև շարունակական համագործակցությունն ու երկխոսությունը՝ ապակենտրոնացման օրակարգն առաջ մղելու և համայնքների դերն ու կարողությունները հետևողականորեն ամրապնդելու նպատակով։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական կառույցների, համայնքների, Հայաստանի համայնքների միության, զարգացման գործընկեր կազմակերպությունների, SALAR International-ի, Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանության և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։

«ԴեաԼոԳ» ծրագիրն իրականացվել է SALAR International-ի կողմից՝ կենտրոնանալով Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացման, ապակենտրոնացման գործընթացների և պետական ու տեղական մակարդակների միջև արդյունավետ երկխոսության խթանման վրա։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր
Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր

15:02

29 09 2026

Եվրոպական տարածաշրջանների կոմիտեն (European Committee of the Regions, CoR)՝ Արևելյան...

Երևանի քաղաքապետարանում քննարկվել են ֆիսկալ ապակենտրոնացման և համայնքային կրթության զարգացման հարցեր
Երևանի քաղաքապետարանում քննարկվել են ֆիսկալ ապակենտրոնացման և համայնքային կրթության զարգացման հարցեր

18:00

24 09 2026

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Հայաստանի...

Հայաստանի համայնքների միության գխավոր տնօրենը հյուրընկալել է SALAR International-ի գործընկերներին
Հայաստանի համայնքների միության գխավոր տնօրենը հյուրընկալել է SALAR International-ի գործընկերներին

10:25

24 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Միության գրասենյակում...

ԱԲ գործիքների կիրառման հնարավորությունները քննարկվել են Համաշխարհային բանկում
ԱԲ գործիքների կիրառման հնարավորությունները քննարկվել են Համաշխարհային բանկում

13:28

17 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպում է ունեցել...

Հանդիպում համայնքների ղեկավարների հետ
Հանդիպում համայնքների ղեկավարների հետ

17:19

09 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և «Հայաստանի...

Հայաստանի համայնքների էներգետիկ կայունության զարգացմանն ուղղված համագործակցության նոր նախաձեռնություն
Հայաստանի համայնքների էներգետիկ կայունության զարգացմանն ուղղված համագործակցության նոր նախաձեռնություն

20:58

03 09 2026

«Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությունը և «Հայաստանի...