«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու դպրոցների աշակերտների համար

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու դպրոցների աշակերտների համար

05.12.2024

Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ, որը կազմակերպվել էր «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում Հայաստանի համայնքների միության կողմից Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու համայնքապետարանների հետ համատեղ։

Միջոցառմանը մասնակցում էին Վանաձորի Վ. Տերյանի անվան թիվ 5, Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցների, Սպիտակի Սուրեն Ավետիսյանի անվան ավագ դպրոցի, Լեռնանցքի Մեսրոպ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի, Ալավերդու Ստ. Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի, Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցի և Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցների 35 աշակերտներ։

Մասնակից 7 թիմերին խաղի ընթացքում տրվեցին շուրջ 60 հարցեր տարբեր թեմաներով՝ էկոլոգիա, կլիմայի փոփոխություն, ջերմոցային գազեր, շրջակա միջավայր, աշխարհագրություն, վերականգնվող էներգիա և էներգաարդյունավետություն, ֆիզիկա, քիմիա և այլն:

Միջոցառման նպատակն էր ոչ միայն բացահայտել ամենաուժեղ թիմերին, այլև բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը կլիմայի փոփոխության, դրա հետևանքների դեմ պայքարի և կայուն զարգացման հիմնական սկզբունքների վերաբերյալ: Բացի այդ, մասնակիցները կարողացան ձեռք բերել ինտելեկտուալ խաղերի կազմակերպման և մասնակցելու փորձ, որը կկարողանան կիրառել կայուն էներգիայի օրերի շրջանակներում նմանատիպ միջոցառումներ նախաձեռնելու համար։

Վեց փուլերի արդյունքներով մրցանակային տեղերը զբաղեցրել են հետևյալ դպրոցների աշակերտները.

Առաջին տեղ՝ Ալավերդու Ստ. Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոց՝ Գրիգորյան Մարինա, Ուլիխանյան Անի, Գիգոլյան Նարե, Նալբանդյան Շահանե, Սարգսյան Սոֆի։

Երկրորդ տեղ՝ Տաշիրի Արտակ Խաչատրյանին անվան ավագ դպրոց՝ Պողոսյան Անի, Նարգիզյան Անի, Գրիգորյան Մոնիկա, Ալբերտյան Լուսինե, Չալաբյան Վիկտորյա։

Երրորդ տեղ՝ Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոց՝ Այվազյան Գայ, Անտոնյան Սուսի, Հաջաթյան Նոնա, Սարգսյան Վիկա, Սարուխանյան Ռուզաննա։

Հաղթողները ստացան սպորտային պարագաներ և գրքեր գնելու նվեր քարտեր, ինչպես նաև պատվոգրեր։ Նվերներ են տրվել նաև բոլոր մասնակիցներին, ովքեր մրցանակ չեն ստացել։

Հայաստանի համայնքների միություն


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

18:52

29 08 2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում
Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

18:37

29 08 2025

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

18:28

29 08 2025

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...

Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն
Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

18:39

26 08 2025

Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...

Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

17:47

26 08 2025

Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...

Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

14:43

26 08 2025

Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...