Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը ստորագրել է «Քաղաքապետերի դաշնագիր հանուն Կլիմայի և էներգիայի» նոր նախաձեռնությանը միանալու մտադրությունների նամակ

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը ստորագրել է «Քաղաքապետերի դաշնագիր հանուն Կլիմայի և էներգիայի» նոր նախաձեռնությանը միանալու մտադրությունների նամակ

13.10.2022

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար պարոն Քրիստոֆ Ֆրերինգը Հայաստան կատարած ճանաչողական այցի շրջանակներում հոկտեմբերի 13-ին աշխատանքային հանդիպում ունեցավ Գյումրի համայնքի ղեկավար պարոն Վարդգես Սամսոնյանի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման հիմնական նպատակն էր հաստատել ուղիղ հաղորդակցություն ծրագրի ղեկավարության և Գյումրի համայնքի  տեղական ինքնակառավարման մարմնի միջև՝ Հայաստանում ծրագրի թիրախները ու գործունեությունը ներկայացնելու, ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նոր նախաձեռնությանը՝ համայնքի միանալը խրախուսելու, ինչպես նաև համայնքում էներգետիկ կառավարչի նշանակելու և Դաշնագրի շրջանակներում տեղական կլիմայական և էներգետիկ ռազմավարությունը ժամանակին մշակելու և ներկայացնելու կարևորությունը ընդգծելու նպատակով:

Համայնքապետարանում կայացած հանդիպման ընթացքում պարոն Քրիստոֆ Ֆրերինգն ընդգծեց. «Մեր թիմը իր իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պատրաստ է աջակցել Հայաստանում Դաշնագրին միացած ակտիվ համայնքներին՝ հասնելու Դաշնագրի հիմնական նպատակներին, այն է՝ ապահովել ածխաթթու գազի արտանետումների նվազում, հարմարվել կլիմայի փոփոխության անխուսափելի ազդեցություններին՝ համայնքների դիմակայունության ամրապնդման միջոցով, ինչպես նաև իրենց քաղաքացիների համար ապահովել հուսալի, կայուն և մատչելի էներգիայի հասանելիությունը»:

Ծրագրի ղեկավարը նաև շեշտեց համայնքների կողմից ԵՄ Կայուն էներգիայի շաբաթներին մասնակցության կարևորությունը: ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը կազմակերպվում է ԵՀ-ի կողմից ամեն տարի և միավորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ընկերություններին, ծրագրերին, ՀԿ-ներին, համայնքների բնակիչներին և այլ շահառուներին՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների և միջոցառումների խթանման համար՝ հանուն մաքուր, անվտանգ և կայուն զարգացման:

Նշենք, որ ԵՄ կայուն էներգիայի կազմակերպման հարցում համայնքներին աջակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի գործընկեր Հայաստանի համայնքների միությունը և ծրագրի փորձագետները: Այս առիթով Քրիստոֆ Ֆրերինգը տեղեկացրեց. «Տեղական գործընկերների հետ միասին որոշում է կայացվել Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Հայաստանում մի շարք միջոցառումներ կազմակերպել 2022 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում, հետևաբար, ՏԻՄ-երը խրախուսվում են հետևել այս նախաձեռնությանը և համայնքներում կազմակերպել իրենց տեղական կայուն էներգիայի օրերը»:

Պարոն Վարդգես Սամսոնյանը շնորհակալություն հայտնեց պարոն Ֆրերինգին այցելության համար և հաստատեց համայնքի  շահագրգռվածությունը նոր Դաշնագրին միանալու հարցում։ Քաղաքապետը նշեց. «Ինչպես տեղյակ եք, Գյումրին միացել է Քաղաքապետերի դաշնագրին 2014 թվականի հունիսին՝ կամավոր պարտավորվելով մինչև 2020 թվականը նվազեցնել CO2-ի արտանետումները 20%-ով և կարճ ժամանակ անց մշակել է Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը: Հետևաբար, նոր նախաձեռնությանը միանալը և մեր համայնքի կանաչ և կայուն զարգացումն ապահովելու նպատակով ավելի հավակնոտ թիրախների սահմանումը համայնքապետարանի կողմից ներդրվող ջանքերի տրամաբանական շարունակությունն է»: Պարոն Սամսոնյանը հատկանշական համարեց այն, որ Քաղաքապետերի դաշնագրի հետ մեկտեղ Գյումրին միացել է նաև ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ծրագրին, որի նպատակն է կառուցել ավելի լավ և կայուն ապագա քաղաքների և նրանց բնակիչների համար՝ բացահայտելով, կապակցելով քաղաքների բնապահպանական մարտահրավերները կայուն ենթակառուցվածքային ներդրումների և ռազմավարական միջոցառումների հետ։ Պարոն Սամսոնյանը նաև հայտնեց. «Այդ նպատակով մշակվել և իրականացվում է Գյումրիի Կանաչ քաղաքի գործողությունների ծրագիրը: Փաստաթուղթը ներառում է քաղաքի էկոլոգիական և սոցիալական համատեքստի մանրամասն վերլուծությունը և կոնկրետ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն մինչև 2035 թվականը համայնքի դիմակայունության բարձրացման համար»:

Քննարկման ընթացքում համայնքի ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց փողոցների լուսավորության համակարգերի արդիականացման, համայնքային և բնակելի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման, հասարակական տրանսպորտի ոլորտում էլեկտրական ավտոբուսների և արևային էներգիայով լիցքավորման ենթակառուցվածքների ներդրման, ինչպես նաև այլ «կանաչ» ծրագրերի մասին, որոնք իրականացվում և նախատեսվում են իրականացվել համայնքում՝ Հայաստանի կառավարության, ՄԱԶԾ-ի, ՎԶԵԲ-ի և այլ դոնորների ֆինանսական աջակցությամբ:

Հանդիպման ավարտին պարոն Սամսոնյանը ստորագրեց մտադրությունների նամակ, որը հաստատում է համայնքի շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը միանալու «Քաղաքապետերի դաշնագիր հանուն Կլիմայի և էներգիայի» նոր նախաձեռնությանը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...