Աշխատանքային հանդիպում՝ ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» և «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրերի ղեկավարների և աշխատակազմերի մասնակցությամբ

Աշխատանքային հանդիպում՝ ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» և «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրերի ղեկավարների և աշխատակազմերի մասնակցությամբ

12.10.2022

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար պարոն Քրիստոֆ Ֆրերինգի՝ Հայաստան ճանաչողական այցի շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերի 12-ին Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքների համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV (Alliance for Better City Governance) ծրագրի Վանաձորի գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար պարոն Քրիստոֆ Ֆրերինգի, Ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանի, «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրիի և աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման նպատակն էր քննարկել երկու ծրագրերի միջև համագործակցության հնարավորությունները և հեռանկարները՝ համայնքային իշխանությունների կարողությունների զարգացման, ինչպես նաև Դաշնագրին անդամակցող համայնքներին տվյալների հավաքագրման և կառավարման ոլորտներում աջակցության հարցում համատեղ գործունեության իրականացման համար:

«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի նպատակն է նպաստել Վանաձոր և Գյումրի համայնքների տնտեսության արդյունավետ կառավարմանն՝ այդ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման միջոցով:

ԵՄ ֆինանսական աջակցությամբ, երկու քաղաքներն, իրենց եվրոպական գործընկեր՝ Լեհաստանի Պիլա համայնքի աջակցությամբ, սկսում են քաղաքային կառավարման ամրապնդման գործընթաց: Դա կիրականացվի ինստիտուցիոնալ կարողություններ ստեղծելու միջոցով՝ լուծելու կառավարման որոշ առաջնահերթ խնդիրներ՝ եվրոպական փորձն ու գիտելիքներն ավելի մոտեցնելով հայկական համատեքստին:

Ծրագրի միջոցով Վանաձորում և Գյումրիյում կներդրվի աշխարհագրական տեղեկատվական համակարգ՝ քաղաքաշինական պլանավորումը բարելավելու նպատակով։ Տվյալների պահպանման և կառավարման միասնական համակարգի շնորհիվ համայնքային ղեկավարներին անմիջապես հասանելի կլինեն տարբեր բնագավառներում (համայնքային ենթակառուցվածքներ, կոմունալ համակարգեր, կապի ցանցեր, տարածքային պլանավորում, շրջակա միջավայրի պաշտպանություն և այլն) պատշաճ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տվյալները: Այս կարևոր համակարգի մշակման գործում կօգտագործվի եվրոպական փորձը:

Վանաձորի և Գյումրու համայնքապետարանները Հայաստանում առաջամարտիկ կլինեն հանրային տրանսպորտի բնագավառում խելացի լուծումների ներդրման գործում՝ հաստատելով տոմսերի էլեկտրոնային վավերացման համակարգ և ներմուծելով առաջին 10 էկոլոգիապես մաքուր էլեկտրական ավտոբուսները։ Սա կօգնի համայնքներին կատարել ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու իրենց պարտավորությունները: Գործընկեր Լեհաստանի Պիլա համայնքն այս ոլորտում գործնական գիտելիքները հասանելի կդարձնի հայ գործընկերներին:

Ծրագիրը կաջակցի երկու թիրախային քաղաքներին և մոտակա համայնքներին՝ իրենց քաղաքացիների համար ապահովել ավելի կանաչ միջավայր: Սա ներառում է թափոնների կառավարման ծառայությունների արդիականացման աջակցություն, ինչպես նաև թափոնների արդյունավետ վերամշակման համար ենթակառուցվածքների զարգացման խթանում:

Ծրագրի մեկ այլ առաջնահերթություն է ապահովել իրազեկության բարձրացում և խթանել այնպիսի առաջավոր պրակտիկաներ, ինչպիսիք են թափոնների տարանջատումը և վերամշակումը:

Հանդիպման ավարտին երկու ծրագրերի ղեկավարները պայմանավորվեցին օգտագործել համագործակցության համար ընձեռնվող բոլոր հնարավորությունները, մասնավորապես, համայնքային մասնագետների կարողությունների զարգացման բնագավառում:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...