
Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում
22.07.2026
Հայաստանի համայնքների միության տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքներում վերականգնվող էներգետիկայի զարգացման, էներգաարդյունավետության բարձրացման և էներգախնայողության ծրագրերի իրականացմանն ուղղված համագործակցության հնարավորությունները։
Կողմերը կարևորել են համայնքների ներգրավվածությունը կայուն էներգետիկ լուծումների ներդրման գործընթացում՝ ընդգծելով էներգաարդյունավետության բարձրացման, վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման և համայնքների կարողությունների զարգացման նշանակությունը։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և առաջիկայում կազմակերպել հանդիպում համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում կներկայացվեն ՀՎԷԷ հիմնադրամի կողմից իրականացվող և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև համայնքների մասնակցության և ներգրավման հնարավորությունները։
Համագործակցության նպատակն է նպաստել համայնքներում էներգաարդյունավետության բարձրացմանը, վերականգնվող էներգետիկ լուծումների տարածմանը և կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը։

15:02
29 09 2026
Եվրոպական տարածաշրջանների կոմիտեն (European Committee of the Regions, CoR)՝ Արևելյան...

18:00
24 09 2026
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Հայաստանի...

10:25
24 09 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Միության գրասենյակում...

16:17
23 09 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է...

13:28
17 09 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպում է ունեցել...

17:19
09 09 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և «Հայաստանի...
22
Nov
26
Oct
25
Oct