Հանդիպում համայնքների ղեկավարների հետ

Հանդիպում համայնքների ղեկավարների հետ

09.09.2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը առցանց հանդիպում են կազմակերպել Հայաստանի համայնքների ղեկավարների հետ՝ քննարկելու էներգաարդյունավետության, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համատեղ իրականացվելիք ծրագրերն ու նախաձեռնությունները։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են համայնքների համար նախատեսվող հնարավորությունները, ինչպես նաև այն ուղղությունները, որոնց շրջանակում Հայաստանի համայնքների միությունը և «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամը պատրաստվում են համատեղ աջակցություն ցուցաբերել համայնքներին։ Հիշեցնենք, որ «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությունը և «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամը համագործակցության հուշագիր են կնքել՝ Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ու կիրառմանը նպաստելու նպատակով։ Հանդիպման ընթացքում Արմեն Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի համայնքների միության պատրաստակամությունը՝ աջակցելու համայնքներին իրենց խնդիրների և կարիքների լուծման հարցում։ Նա համայնքների ներկայացուցիչներին կոչ է արել ներկայացնել առկա խնդիրներն ու առաջարկները, որպեսզի հնարավոր լինի համապատասխան աջակցություն ցուցաբերել և համատեղ գտնել արդյունավետ լուծումներ։ «Հայաստանի համայնքների միությունը բաց է համայնքների հետ համագործակցության համար և պատրաստ է աջակցել ցանկացած հնարավոր ձևով։ Կարևոր է, որ համայնքները ներկայացնեն իրենց խնդիրներն ու կարիքները, որպեսզի կարողանանք դրանք քննարկել և հնարավորության սահմաններում աջակցել դրանց լուծմանը»,– նշել է Արմեն Հարությունյանը։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր
Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր

15:02

29 09 2026

Եվրոպական տարածաշրջանների կոմիտեն (European Committee of the Regions, CoR)՝ Արևելյան...

Երևանի քաղաքապետարանում քննարկվել են ֆիսկալ ապակենտրոնացման և համայնքային կրթության զարգացման հարցեր
Երևանի քաղաքապետարանում քննարկվել են ֆիսկալ ապակենտրոնացման և համայնքային կրթության զարգացման հարցեր

18:00

24 09 2026

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Հայաստանի...

Հայաստանի համայնքների միության գխավոր տնօրենը հյուրընկալել է SALAR International-ի գործընկերներին
Հայաստանի համայնքների միության գխավոր տնօրենը հյուրընկալել է SALAR International-ի գործընկերներին

10:25

24 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Միության գրասենյակում...

Արմեն Հարությունյանը մասնակցել է Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումների առաջընթացին նվիրված քննարկմանը
Արմեն Հարությունյանը մասնակցել է Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումների առաջընթացին նվիրված քննարկմանը

16:17

23 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է...

ԱԲ գործիքների կիրառման հնարավորությունները քննարկվել են Համաշխարհային բանկում
ԱԲ գործիքների կիրառման հնարավորությունները քննարկվել են Համաշխարհային բանկում

13:28

17 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպում է ունեցել...

Հայաստանի համայնքների էներգետիկ կայունության զարգացմանն ուղղված համագործակցության նոր նախաձեռնություն
Հայաստանի համայնքների էներգետիկ կայունության զարգացմանն ուղղված համագործակցության նոր նախաձեռնություն

20:58

03 09 2026

«Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությունը և «Հայաստանի...