
Հայաստանի համայնքների միության գխավոր տնօրենը հյուրընկալել է SALAR International-ի գործընկերներին
24.09.2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Միության գրասենյակում հյուրընկալել է SALAR International-ի գործընկերներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Միության և SALAR International-ի միջև համագործակցության ընթացքն ու հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև ֆիսկալ ապակենտրոնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին առնչվող մի շարք ընթացիկ հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել ֆիսկալ ապակենտրոնացման գործընթացի առաջընթացի, համայնքների ֆինանսական կարողությունների ամրապնդման և տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանն ուղղված հետագա քայլերի շուրջ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է շարունակական համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը՝ Հայաստանում առավել արդյունավետ և ֆինանսապես կայուն տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորմանն աջակցելու նպատակով։

15:02
29 09 2026
Եվրոպական տարածաշրջանների կոմիտեն (European Committee of the Regions, CoR)՝ Արևելյան...

18:00
24 09 2026
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Հայաստանի...

16:17
23 09 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է...

13:28
17 09 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպում է ունեցել...

17:19
09 09 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և «Հայաստանի...

20:58
03 09 2026
«Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությունը և «Հայաստանի...
22
Nov
26
Oct
25
Oct