Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրենը մասնակցել է «Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդում» խորագրով համաժողովին

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրենը մասնակցել է «Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդում» խորագրով համաժողովին

18.06.2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդում․ օրենսդրական բարեփոխումներ և համայնքային կառավարման փորձ» խորագրով երկօրյա համաժողովին, որը միավորել էր տեղական ինքնակառավարման ոլորտի ներկայացուցիչների, պետական կառույցների, միջազգային գործընկերների և համայնքային զարգացման ուղղությամբ աշխատող մասնագետների։

Նախաձեռնությունն իրականացվել է GIZ-ի կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

Իր ելույթի ընթացքում Արմեն Հարությունյանը կարևորել է միջհամայնքային կապերի ձևավորման և զարգացման նշանակությունը՝ ընդգծելով, որ համայնքների միջև արդյունավետ համագործակցությունը կարող է դառնալ տեղական ինքնակառավարման համակարգի կայուն զարգացման կարևորագույն գործիքներից մեկը։

Նա նշել է, որ համայնքները հաճախ բախվում են այնպիսի խնդիրների, որոնց արդյունավետ լուծումը հնարավոր է միայն համատեղ աշխատանքի, փորձի փոխանակման և ռեսուրսների համադրման միջոցով։ Այս համատեքստում միջհամայնքային համագործակցությունը հնարավորություն է ստեղծում բարձրացնել համայնքների կարողությունները, բարելավել բնակիչներին մատուցվող ծառայությունների որակը և ապահովել ավելի արդյունավետ կառավարում։

Արմեն Հարությունյանը անդրադարձել է նաև ոլորտում առկա մարտահրավերներին՝ ընդգծելով համագործակցության իրավական և գործնական մեխանիզմների հետագա զարգացման անհրաժեշտությունը։ Նա կարևորել է այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք համայնքներին հնարավորություն կտան ձևավորել երկարաժամկետ, կայուն և փոխշահավետ գործընկերություններ՝ հիմնված ընդհանուր նպատակների և համայնքների իրական կարիքների վրա։

Ելույթի ընթացքում ներկայացվել են նաև առաջարկվող բարեփոխումների վերաբերյալ մոտեցումներ՝ շեշտադրելով, որ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը պետք է ուղղված լինի համայնքների ինքնուրույնության ամրապնդմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը և քաղաքացիների համար ավելի որակյալ ծառայությունների ապահովմանը։

Համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ միջհամայնքային համագործակցությունը Հայաստանում կարող է դառնալ համայնքների զարգացման կարևոր ուղղություն՝ նպաստելով ոչ միայն կառավարման արդյունավետության բարձրացմանը, այլև համայնքների միջև գիտելիքի, փորձի և հաջողված լուծումների փոխանակմանը։

Հայաստանի համայնքների միությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այս գործընթացներում՝ ներկայացնելով համայնքների շահերը, աջակցելով տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին և նպաստելով ավելի ուժեղ, համագործակցող ու կայուն համայնքների ձևավորմանը։ 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր
Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչների համար մեկնարկում է հանրային կառավարման առցանց կրթական ծրագիր

15:02

29 09 2026

Եվրոպական տարածաշրջանների կոմիտեն (European Committee of the Regions, CoR)՝ Արևելյան...

Երևանի քաղաքապետարանում քննարկվել են ֆիսկալ ապակենտրոնացման և համայնքային կրթության զարգացման հարցեր
Երևանի քաղաքապետարանում քննարկվել են ֆիսկալ ապակենտրոնացման և համայնքային կրթության զարգացման հարցեր

18:00

24 09 2026

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Հայաստանի...

Հայաստանի համայնքների միության գխավոր տնօրենը հյուրընկալել է SALAR International-ի գործընկերներին
Հայաստանի համայնքների միության գխավոր տնօրենը հյուրընկալել է SALAR International-ի գործընկերներին

10:25

24 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Միության գրասենյակում...

Արմեն Հարությունյանը մասնակցել է Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումների առաջընթացին նվիրված քննարկմանը
Արմեն Հարությունյանը մասնակցել է Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումների առաջընթացին նվիրված քննարկմանը

16:17

23 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է...

ԱԲ գործիքների կիրառման հնարավորությունները քննարկվել են Համաշխարհային բանկում
ԱԲ գործիքների կիրառման հնարավորությունները քննարկվել են Համաշխարհային բանկում

13:28

17 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպում է ունեցել...

Հանդիպում համայնքների ղեկավարների հետ
Հանդիպում համայնքների ղեկավարների հետ

17:19

09 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և «Հայաստանի...