Հայաստանի համայնքների միությունը Մարոկկոյում մասնակցում է «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» կազմակերպության համաշխարհային կոնգրեսին

Հայաստանի համայնքների միությունը Մարոկկոյում մասնակցում է «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» կազմակերպության համաշխարհային կոնգրեսին

28.06.2026

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը Մարոկկոյի Տանժեր քաղաքում մասնակցում է «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» կազմակերպության համաշխարհային կոնգրեսին։
 
 
Կոնգրեսի շրջանակում Հայաստանի համայնքների միության նախագահ Արմեն Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով տեղական ինքնակառավարման մարմինների դերը ժամանակակից գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում, ինչպես նաև միջազգային համագործակցության և փորձի փոխանակման նշանակությունը համայնքների կայուն զարգացման համար։ Պատվիրակության կազմում գտնվող Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հանդես է եկել առանձին ելույթով` անդրադառնալով կլիմայական փոփոխությունների պայմաններում տեղական ինքնակառավարման մարմինների դերին և համայնքների դիմակայունության ամրապնդման կարևորությանը։
Սարգսյանն ընդգծել է, որ այսօր, երբ միջազգային հանրությունը փնտրում է կլիմայական, սոցիալական և տնտեսական մարտահրավերներին նոր արձագանքներ, տեղական ինքնակառավարման մարմինները, որպես ժողովրդին ամենամոտ կառավարման մակարդակ, ստանձնում են առանձնահատուկ պատասխանատվություն։ Նրա խոսքով՝ կլիմայական հարմարվողականությունը միայն տեխնոլոգիաների, ներդրումների և ենթակառուցվածքների մասին չէ, այլ առաջին հերթին մարդկանց կյանքի որակի պահպանման և համայնքների կայուն զարգացման մասին։
Ներկայացնելով Հայաստանի փորձը՝ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը Հարավային Կովկասում համարվում է կլիմայական փոփոխությունների նկատմամբ առավել խոցելի պետություններից մեկը։ Շատ համայնքներ արդեն այսօր բախվում են ջրային ռեսուրսների կրճատման, հողերի դեգրադացիայի, գյուղատնտեսական ցիկլերի փոփոխության և բնական աղետների ռիսկերի աճի հետ։ Սակայն, ինչպես ընդգծել է նա, Հայաստանի համայնքները չեն սպասում ապագա լուծումներին և արդեն այսօր իրականացնում են գործնական քայլեր։
Ելույթում մասնավորապես անդրադարձ է կատարվել համայնքներում իրականացվող էներգաարդյունավետության ծրագրերին և փողոցային լուսավորության արդիականացման նախագծերին, որոնք նպաստում են էներգիայի սպառման և ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը։ Նշվել է նաև, որ Վեդիում, Մասիսում, Արտաշատում և Արարատյան դաշտավայրի մի շարք այլ համայնքներում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը դարձել է տեղական զարգացման քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։
Սարգսյանը կարևորել է նաև համայնքներում արևային էներգիայի կիրառման ընդլայնումը, կայուն գյուղատնտեսության զարգացման, դեգրադացված հողերի վերականգնման, կանաչ հանրային տարածքների ձևավորման և տեղական էկոհամակարգերի դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում համայնքների ղեկավարների հետ
Հանդիպում համայնքների ղեկավարների հետ

17:19

09 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և «Հայաստանի...

Հայաստանի համայնքների էներգետիկ կայունության զարգացմանն ուղղված համագործակցության նոր նախաձեռնություն
Հայաստանի համայնքների էներգետիկ կայունության զարգացմանն ուղղված համագործակցության նոր նախաձեռնություն

20:58

03 09 2026

«Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությունը և «Հայաստանի...

Արմեն Հարությունյանը մասնակցել է ֆիսկալ ապակենտրոնացմանն առնչվող աշխատաժողովի
Արմեն Հարությունյանը մասնակցել է ֆիսկալ ապակենտրոնացմանն առնչվող աշխատաժողովի

19:58

18 08 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մասնակցել է...

 «Երկխոսություն Հայաստանի համայնքների հետ․ Ֆիսկալ ապակենտրոնացումը և քաղաքականության բարեփոխումը» տարածաշրջանային աշխատաժողով
«Երկխոսություն Հայաստանի համայնքների հետ․ Ֆիսկալ ապակենտրոնացումը և քաղաքականության բարեփոխումը» տարածաշրջանային աշխատաժողով

19:04

17 08 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը կմասնակցի...

Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում
Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում

14:57

22 07 2026

Հայաստանի համայնքների միության տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Հայաստանի վերականգնվող...

Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին
Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին

17:53

08 07 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...