«ԵԽ Կոնգրեսում վստահ են, որ ապակենտրոնացված միջսահմանային համագործակցությունը շատ կարևոր է տարածքային զարգացման համար»

«ԵԽ Կոնգրեսում վստահ են, որ ապակենտրոնացված միջսահմանային համագործակցությունը շատ կարևոր է տարածքային զարգացման համար»

03.10.2022

«Կոնգրեսում մենք վստահ ենք, որ ապակենտրոնացված միջսահմանային համագործակցությունը շատ կարևոր է տարածքային զարգացման և մեր աշխարհամասի համախմբվածության տեսանկյունից»,- այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նախագահ Թոմաս Անդերսոնը Եվրոպական սահմանային տարածաշրջանների ասոցիացիայի ամենամյա համաժողովի (AEBR) ժամանակ:

Համաժողովի խորագիրն էր «Նոր լուծումներ միջսահմանային համայնքների ապագայի հետ կապված»: Այն անցկացվել է սեպտեմբերի 29-ին՝ Սերբիայում՝ Նովի Սադում:

Իր ելույթում Թոմաս Անդերսոնն ընդգծել է, որ Կոնգրեսն իր ներդրումն ունի տարածքային համագործակցության հարցում՝ ներկայացնելով հաջողված փորձն ու Կոնգրեսի առաջարկությունները  միջսահմանային համագործակցության հետ կապված և կոնկրետ հղումներ է կատարել Կոնգրեսի ընդունած բանաձևերին՝ « Եվրոպայում արդյունավետ անդրսահմանային համագործակցության հեռանկարները», Եվրոպայում ներհամայնքային համագործակցությունը՝ միտումներ և հեռանկարներ» բանաձևերը:

Պարոն Անդերսոնը նաև ընդգծել է երիտասարդության՝ որպես փոփոխությունների կրող լինելու կարևորությունն ու շեշտել՝ նաև հենց նրանց մասնակցության անհրաժեշտությունը միջսահմանային համագործակցությանը: Նա հավելել է. «Անդրսահմանային համայնքների կառուցման գործում երիտասարդների ներգրավվածության խթանումը, անկասկած, անդրսահմանային շրջանների ապագան երաշխավորելու լուծումներից մեկն է»:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...