«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիր
ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը անդամակցող համայնքների կողմից էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառներում միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման գործընթացին աջակցելու նպատակով, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում մշակվել է համայնքային ծրագրային առաջարկների ազգային շտեմարան:
Շտեմարանում ներառվել են փողոցային լուսավորության համակարգերի էներգաարդյունավետության բարձրացմանը և համայնքային կառույցների սեփական կարիքների բավարարման նպատակով արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցմանն ուղղված ծրագրային առաջարկներ, որոնք մշակվել են համայնքների կողմից ըստ ներկայացված ձևաչափի՝ ծրագրի փորձագիտական խմբի աջակցությամբ:
Ծրագրային առաջարկները պարունակում են տեղեկություն համայնքների կողմից առաջարկվող թիրախային օբյեկտների (օրինակ՝ լուսավորության համակարգեր, համայնքապետարանի շենքեր), ներկա էներգասպառման, նախատեսվող միջոցառումների, անհրաժեշտ ներդրումների և ակնկալվող արդյունքների մասին:
Շտեմարանը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով, և կոչված է նպաստելու համայնքների կողմից ներկայացված ծրագրային առաջարկների իրականացմանը՝ դրանց գովազդման և համայնքների, շահառուների ու պոտենցիալ դոնորների միջև համագործակցության խթանման միջոցով:
Հայաստանի համայնքների միությունը հորդորում է բոլոր գործընկերներ ծրագրերին և ֆինանսական կառույցներին ծանոթանալ ներկայացված առաջարկներին և ուսումնասիրել դրանց համաֆինանսավորման հնարավորությունը:
Ծրագրային առաջակներին կարելի է ծանոթանալ այստեղ.
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ
Ալավերդի
Ալավերդու մշակույթի տան տանիքին 31,95 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային համակարգի տեղադրում
Գավառ
Հրազդան
Հրազդանի համայնքապետարանի շենքի տանիքին 25,56 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային համակարգի տեղադրում
Կապան
Կապանի համայնքապետարանի շենքի տանիքին 27,6 կՎՏ հզորությամբ ֆոտովոլտային համակարգի տեղադրում
Սիսիան
Սիսիանի համայնքապետարանի շենքի տանիքին 14,2 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային համակարգի տեղադրում
Սիսիան
Սիսիանի մշակույթի տան տանիքին 7,81 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային համակարգի տեղադրում
Տաշիր
Տաշիրի համայնքապետարանի շենքի տանիքին 8,87 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային համակարգի տեղադրում
Վանաձոր
Վանաձորի համայնքապետարանի շենքի տանիքին 31,24 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային համակարգի տեղադրում
ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Գավառ
Հրազդան
Իջևան
Կապան
Տաշիր
Վանաձոր
Երևան