Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրի նախապատրաստմանը նվիրված աշխատաժողով

Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրի նախապատրաստմանը նվիրված աշխատաժողով

14 03 2017 14 03 2017

Մարտի 14-ին Երևանում տեղի է ունեցել Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրի նախապատրաստմանը նվիրված աշխատաժողովը:

Աշխատաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:  

Ծրագրի նախապատրաստմանը նվիրված աշխատաժողովին մասնակցել են ՀՀ հասարակական կազմակերպությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, մշակութային և հնագիտական ասոցիացիաների, զբոսաշրջության և տարածաշրջանային զարգացման գործակալությունների, հետազոտական հաստատությունների, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում մանրամասն ներկայացվել են ծրագրի հայտադիմումների ընդունման պահանջները և հնարավորությունները, հայտադիմումների ընդունման, ծրագրի մշակման հիմնական առանձնահատկությունները (ֆինանսավորվող ծրագրերը, գնահատման ընթացակարգերը), ֆինանսական պահանջները, ազգային օրենսդրության հատուկ պահանջները, ծրագրի էլեկտրոնային համակարգի միջոցով դիմելու կարգը և մի շարք այլ թեմաներ:

Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Եվրամիության ծրագրերի համակարգողին» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: