Ֆրանկոֆոնիայի եռամսյակ. Մարզային միջոցառումներ՝ Մարտ 2017թ:

Ֆրանկոֆոնիայի եռամսյակ. Մարզային միջոցառումներ՝ Մարտ 2017թ:

01 03 2017 31 03 2017

 Ֆրանկոֆոնիայի եռամսյակին նվիրված ՀՀ մարզային միջոցառումների օրացույց՝ Մարտ 2017թ:

Աբովյան
  • Մարտի 6-ին Աբովյան քաղաքում կանցկացվի շախմատի առաջնություն՝ նվիրված Լու Շարլ Մաե դը Լաբուրդոնեին։
  • Մարտի 17-ին Աբովյանի գրադարնում կանցկացվի հեքիաթների ընթերցում։
Ալավերդի
  • Մարտ-ապրիլ ամիսներին յուրաքնաչյուր ուրբաթ տեղի կունենա Ֆրանսիական ֆիլմերի դիտում՝ ֆրանսերեն ենթագրերով։
  • Մարտ-ապրիլ ամիսներին Ստ. Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում մանկավարժական կոլեկտիվի համար կանցկացվի առօրյա-խոսակցական առաջին անհրաժեշտ արտահայտությունների, թևավոր խոսքերի ուսուցում:
  • Մարտի 17-ին տեղի կունենա Ֆրանսերեն լեզվի դասագրքերի ձեռք բերմանը նվիրված միջոցառում (հանգանակություն)։
  • Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Ստ.Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում տեղի կունենա ասմունքի մրցույթ՝ «Ֆրանսիական պոեզիա»:
  • Մարտի 23-ին, ժամը 13:00-ին Ալավերդու Ստ.Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում տեղի կունենա բանավեճ-քննարկում՝ «Ֆրանսիան և ժողովրդավարությունը»:
  • Մարտի 30-ին տեղի կունենա հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշովի՝ Ֆրանսիայում ծավալած գործունեության մասին պատմող զեկույց (միջոցառում՝ գրադարանում):
Արթիկ
  • Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Արթիկի թիվ 2 նախակրթարանում և մարտի 15-ին ժամը 16:00-ին Արթիկի թիվ 3 նախակրթարանում կլինի մուլտֆիլմի դիտում:
  • Մարտի 17-ին, ժամը 15:00-ին և մարտի 25-ին, ժամը 14:00-ին Արթիկի Գեղագիտական դաստիարակության կենտրոնում և թիվ 1 հիմնական դպրոցում տեղի կունենա հանդես՝ Ֆրանսիան երգերի մեջ:
  • Մարտի 17-ին, ժամը 10.00-ին Արթիկի թիվ 2 դպրոցում, և մարտի 20-ին, ժամը 10.00-ին Արթիկի թիվ 3 նախակրթարանում տեղի կունենա բաց դաս։ 
  • Մարտի 20-ին, ժամը 16:00-ին Արթիկի թիվ 2 նախակրթարանում և մարտի 22-ին, ժամը 16:00-ին Արթիկի թիվ 3 նախակրթարանում տեղի կունենա հեքիաթի ընթերցում:
 Գորիս
  • Մարտ-ապրիլ ամիսներին Գորիսի Վ. Սարգսյանի անվան թիվ 1 ՆՈՒՀ-ում տեղի կունենան միջոցառումներ, ցուցահանդեսներ, բեմականացումներ, երաժշտական միջոցառումներ:
  • Մարտ-ապրիլ ամիսներին Գորիսում կկազմակերպվի Ֆրանսիական մուլտֆիլմերի և ֆիլմերի դիտում (շրջիկ կինոթատրոն):
  • Մարտ-ապրիլ ամիսներին Գորիսի հանրակրթական 6 դպրոցներում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված միջոցառումներ:
  • Մարտի 15-ից մինչև ապրիլի 15-ը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Գորիսի Ֆրանսախոսների մշակութային կենտրոնում կկազմակերպվի թելադրության մրցույթ:
  • Մարտի 25-ին Գորիսի Ֆրանսախոսների մշակութային կենտրոնում կկազմակերպվի ցուցահանդես:
  • Մարտի 24-ին Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը:

Դիլիջան

  • Դիլիջանի թանգարանում 2017թ. մարտի 17-ից ապրիլի 20-ը կանցկացվի «Դիլիջանի մասին առաջին գրավոր տեղեկությունները ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի «Ճանապարհորդությունը դեպի Պարսկաստան և Արևելքի այլ վայրեր» գրքում» թեմայով ցուցադրություն:
  • Մարտի 11-ից ապրիլի 15-ը Դիլիջանի թանգարանի հիմնական ցուցադրության սրահում տեղի կունենա «Նկարիչ Ժան Բատիստ Գրյոզ. Դիմանկարի ժանրը և նրա ժամանակակիցները՝ ռոկոկո» թեմայով ցուցադրություն:
Էջմիածին
  • Մարտ-ապրիլ ամիսներին Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա ֆրանսիական գրականության ցուցադրություն: 
  • Մարտի 31-ին, ժամը 18:00-ին Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի «Մաչանենց» թատրոնում տեղի կունենա ֆրանսերենով ներկայացում։
Թալին
  • Մարտի 7-ին Թալինի համայնքապետարանի Ֆրանսերեն լեզվի ուսուցման կենտրոնում տեղի կունենա ֆրանսերեն երգերի մրցույթ:
  • Մարտի 17-ին Թալինի համայնքապետարանի Ֆրանսերեն լեզվի ուսուցման կենտրոնում կանցկացվի երկխոսություն աշակերտների միջև:

Սպիտակ

  • Մարտի 10-ից ապրիլի 30-ը Սպիտակի մշակույթի տանը տեղի կունենա Սպիտակ-Ֆրանսիա բարեկամությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես:
  • Մարտի 10-ին, ժամը 15:00-ին թիվ 2 դպրոցում կանցկացվի «Ֆրանսիացի մեծ նկարիչները» ցուցահանսես:
  • Մարտի 15-ին, ժամը 14:00-ին թիվ 2 դպրոցում տեղի կունենա պոեզիայի երեկո. մարտի 20-ին, ժամը 15:00-ին թիվ 2 դպրոցում տեղի կունենա ձեռքի աշխատանքի մրցույթ՝ Ֆրանսիայի խորհրդանիշները:
  • Մարտի 20-ին, ժամը 15:00-ին թիվ 2 դպրոցում տեղի կունենա ձեռքի աշխատանքի մրցույթ՝ Ֆրանսիայի խորհրդանիշները:
  • Մարտի 20-ին, ժամը 15:00-ին թիվ 2 դպրոցում տեղի կանցկացվի խոհարարական մրցույթ (ծանոթանում ենք ֆրանսիական խոհանոցին):
  • Մարտի 20-ից ապրիլի 20-ը Գեղարվեստի դպրոցում տեղի կունենա «Ֆրանսիան իմ աչքերով» խորագրով ցուցահանդես:
  • Մարտի 25-ից մինչև ապրիլի 25-ը Սպիտակի քաղաքային գրադարանում կանցկացվեն ֆրանսիացի հեղինակների հայերեն թարգմանությամբ գրքերի ցուցադրություններ:
Ստեփանավան
  • Մարտ-ապրիլ ամիսներին Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցում 5-9-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ կկազմակերպվեն դասեր՝ Ֆրանսիայի մասին գիտելիքների ընդլայնման համար (սովորույթները, աշխարհագրական դիրքը, բնակչությունը, խոհանոցը, Ֆրանսիայի պատմությունը և հերոսները), նաև տեղի կունենա Ֆրանսիայի աշխարհահռչակ եւ սիրելի դերասանների մասին տեղեկատվության տրամադրում:
  • Մարտ ասվա ընթացքում Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցում կկազմակերպվեն ֆրանսերեն լեզվի դասեր՝ սկսնակների համար (3-4-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ):
  • Մարտ-ապրիլ ամիսներին Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցում 5-9-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ կկազմակերպվեն ֆրանսիական մուլտֆիլմերի դիտում և մուլտֆիլմերից երգերի կատարում:
  • Մարտ-ապրիլ ամիսներին կկազմակերպվեն ֆրանսերեն երկխոսական դրվագներ Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցում (5-9-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ):

Սևան

  • Մարտի 7-ին, ժամը 15:00-ին Սևանի N 1 հ/դ-ում տեղի կունենա կլոր սեղան համայնքի անդամների հետ։
  • Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Սևանի N 1 հ/դ-ում տեղի կունենա Ֆրանսիայի տոնին նվիրված միջոցառում-երեկո:
  • Մարտի 25-ից ապրիլի 25-ը Սևանի քաղաքապետարանում տեղի կունենա «Միասին խոսենք հայերեն» ուսուցողական տեսաշարի 2-րդ մասի նախապատրաստում, նկարահանում և ներկայացում:

Վանաձոր

  • Մարտ-ապրիլ ամիսներին Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի գրադարաններում տեղի կունենա Ֆրանսիացի գրողների գրքերի ցուցադրություն:
  • Մարտի 27-ին, ժամը 16:00-ին տեղի կունենա Վանաձոր Կոմիտասի անվան դպրոցի և ֆրանսիական կենտրոնի համատեղ համերգը:
Վարդենիս
  •  Մարտի երկրորդ կեսին Վարդենիսի քաղաքային և մանկական գրադարանում տեղի կունենա ֆրանսիական գրականության ցուցահանդես: