«ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողով՝ Երևանում
22.04.2019
Ապրիլի 17-18-ին Երևանում անցկացվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովը:
Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին ողջույնի իր խոսքում նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանում տեսանելի արդյունքներ կան, ինչի համար շնորհավորում է: «Ինձ պես մարդկանց համար Հայաստանն այսօր այլ երկիր է, քան եղել է մեկ տարի առաջ: Սա մի բան է, որով կարող եք հպարտանալ և ոչ միայն կառավարությունը, քանի որ, իմ կարծիքով, սրա մասին երազել է ողջ հայությունը: Բայց, ինչպես պաշտոնատար անձանց հետ կապված որոշ դեպքերն են ցույց տալիս, կոռուպցիոն ռիսկերը մնայուն են: Այսպիսով, պատրաստ եղեք երկար պայքարի: Եվրոպական միությունը մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,-նշեց Պյոտր Սվիտալսկին:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը համաժողովին խոսեց տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելման, ազդրարման համակարգի մասին:
Միջոցառման ընթացքում քննարկվեց հակակոռուպցիոն ռազմավարությունը: Համաժողովին ներկա էին միջազգային փորձագետեր՝ ՄԱԶԾ Հայաստան, մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասին, Սինգապուրում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հանրային ծառայության արդյունավետության բարելավման գլոբալ կենտրոնի «Կոռուպցիայի դեմ պայքարը խաղաղության և ներառական հասարակությունների համար» ծրագրի ղեկավար Աիդա Արությունովան, ՄԱԶԾ Գլոբալ ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական Անգա Թիմիլսինան, Համաշխարհային բանկ / ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսին, Լատվիայի հակակոռուպցիոն մարմնի (KNAB) նախկին ղեկավար Յարոսլավս Ստրելչենոկսը, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդումների ծրագիր (OCCRP-Կովկաս), տարածաշրջանային խմբագիր Դեյվիդ Բլոսսը, ՄԱԹՀՊԳ հակակոռուպցիոն կրթության փորձագետ, Հակակոռուպցիոն ակադեմիական նախաձեռնության ներկայացուցիչ Ալեքս Պետկովը և այլք:
Նրանք զեկույցներ ներկայացրին հակակոռուպցիոն ռազմավարության, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի, կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն կրթության ոլորտում:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին թեմաներ ինչպիսիք են հակակոռուպցիոն մարմինների անկախությունն ու արդյունավետությունը, կոռուպցիայի կանխարգելումը հանրային ոլորտներում, հակակոռուպցիոն կրթության դերակատարությունը և այլն:
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...
10:04
01 11 2023
An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...
13:26
30 10 2023
The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a report...
19:09
26 10 2023
Congress expresses deep concern over humanitarian situation in Karabakh and neighbouring cities...
22
Nov
26
Oct
25
Oct