«ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողով՝ Երևանում

«ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողով՝ Երևանում

22.04.2019

Ապրիլի 17-18-ին Երևանում անցկացվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովը:

Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին ողջույնի իր խոսքում նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանում տեսանելի արդյունքներ կան, ինչի համար շնորհավորում է: «Ինձ պես մարդկանց համար Հայաստանն այսօր այլ երկիր է, քան եղել է մեկ տարի առաջ: Սա մի բան է, որով կարող եք հպարտանալ և ոչ միայն կառավարությունը, քանի որ, իմ կարծիքով, սրա մասին երազել է ողջ հայությունը: Բայց, ինչպես պաշտոնատար անձանց հետ կապված որոշ դեպքերն են ցույց տալիս, կոռուպցիոն ռիսկերը մնայուն են: Այսպիսով, պատրաստ եղեք երկար պայքարի:  Եվրոպական միությունը մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,-նշեց Պյոտր Սվիտալսկին:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը համաժողովին խոսեց տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելման, ազդրարման համակարգի մասին:

Միջոցառման ընթացքում քննարկվեց հակակոռուպցիոն ռազմավարությունը: Համաժողովին ներկա էին միջազգային փորձագետեր՝ ՄԱԶԾ Հայաստան, մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասին, Սինգապուրում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հանրային ծառայության արդյունավետության բարելավման գլոբալ կենտրոնի «Կոռուպցիայի դեմ պայքարը խաղաղության և ներառական հասարակությունների համար» ծրագրի ղեկավար Աիդա Արությունովան, ՄԱԶԾ Գլոբալ ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական Անգա Թիմիլսինան, Համաշխարհային բանկ / ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսին, Լատվիայի հակակոռուպցիոն մարմնի (KNAB) նախկին ղեկավար Յարոսլավս Ստրելչենոկսը, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդումների ծրագիր (OCCRP-Կովկաս), տարածաշրջանային խմբագիր Դեյվիդ Բլոսսը, ՄԱԹՀՊԳ հակակոռուպցիոն կրթության փորձագետ, Հակակոռուպցիոն ակադեմիական նախաձեռնության ներկայացուցիչ Ալեքս Պետկովը և այլք:

Նրանք զեկույցներ ներկայացրին հակակոռուպցիոն ռազմավարության, հակակոռուպցիոն  ինստիտուցիոնալ մարմնի, կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն կրթության ոլորտում:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին թեմաներ ինչպիսիք են հակակոռուպցիոն մարմինների անկախությունն ու արդյունավետությունը, կոռուպցիայի կանխարգելումը հանրային ոլորտներում, հակակոռուպցիոն կրթության դերակատարությունը և այլն:

 


NEWS

ԵԽ Կոնգրեսը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում
ԵԽ Կոնգրեսը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում

13:16

13 05 2019

Մայիսի 13-ին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի...

 Քաղաքապետ Մարությանը կարծրատիպեր է կոտրում. Էմին Երիցյան
Քաղաքապետ Մարությանը կարծրատիպեր է կոտրում. Էմին Երիցյան

10:44

04 05 2019

Քաղաքապետ Մարությանի կողմից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման...

Հայաստանի համայնքների միության վարչության նիստը՝ Էջմիածնում
Հայաստանի համայնքների միության վարչության նիստը՝ Էջմիածնում

21:30

03 05 2019

Մայիսի 3-ին Էջմիածնի քաղաքապետարանում անցկացվեց Հայաստանի համայնքների միության վարչության նիստը:

Meeting with new elected heads of communities of Kotayq marz in Union of Communities of Armenia
Meeting with new elected heads of communities of Kotayq marz in Union of Communities of Armenia

11:38

02 05 2019

On April 30 a meeting with new elected heads of communities of Kotayq marz was held in Union of...

Անցկացվեց «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում» համաժողովը. համայնքների դերակատարությունը և իրավական խնդիրներ
Անցկացվեց «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում» համաժողովը. համայնքների դերակատարությունը և իրավական խնդիրներ

15:38

26 04 2019

Ապրիլի 26-ին տեղի ունեցավ «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում» համաժողովը:...