ՀՀ ԱԺ-ում անցկացվել են խորհրդարանական լսումներ՝ վարչատարածքային փոփոխությունների վերաբերյալ
22.09.2021
Սեպտեմբերի 22-ի ՀՀ Ազգային ժողովում անցկացվել են ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Վարչատարածքային փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին մասնակցել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, քաղաքական կուսակցությունների, ՀՀ համայնքների, ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Էմին Երիցյանն իր ելույթում նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ իրականացվում է վարչատարածքային և ընտրական համակարգի միասնական փոփոխոություն, որը պետական շինարարության ֆունդամենտալ խնդիր է ու փաստեց. «Վարչատարածքային փոփոխությունները կառավարության քաղաքական մեծամասնության բացառիկ իրավասությունն է, բայց այն չի նշանակում, որ այն չպետք է կոնսենսուսով և հասարակական համաձայնությամբ իրականացվի»:
Էմին Երիցյանը նաև նշել է, որ գործ ունենք իրավական գործընթացի խախտման հետ, երբ համայնքի կարծիքը լսելու մեխանիզմները չեն ապահովվում:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է օրենքի նախագիծն, այնուհետև պատասխանել մասնակիցների հարցերին: Մասնավորապես հարցեր են բարձրացվել համայնքների՝ լսված լինելու իրավունքի պաշտպանության, վարչատարածքային փոփոխությունների կատարման հարցում ընտրված սկզբունքների և ընդհանրապես այն խնդիրների վերաբերյալ, թե այս հիմնարար այս փոփոխություններն ինչ ազդեցություն են ունենալ տեղական ինքնակառավարման ոլորտի վրա:
21:40
26 04 2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...
10:04
01 11 2023
An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...
13:26
30 10 2023
The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a report...
22
Nov
26
Oct
25
Oct