ՀՀ ԱԺ-ում անցկացվել են խորհրդարանական լսումներ՝ վարչատարածքային փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ ԱԺ-ում անցկացվել են խորհրդարանական լսումներ՝ վարչատարածքային փոփոխությունների վերաբերյալ

22.09.2021

Սեպտեմբերի 22-ի ՀՀ Ազգային ժողովում  անցկացվել են ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:

Վարչատարածքային փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին մասնակցել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, քաղաքական կուսակցությունների, ՀՀ համայնքների, ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Էմին Երիցյանն իր ելույթում նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ իրականացվում է վարչատարածքային և ընտրական համակարգի միասնական փոփոխոություն, որը պետական շինարարության ֆունդամենտալ խնդիր է ու փաստեց. «Վարչատարածքային փոփոխությունները կառավարության քաղաքական մեծամասնության բացառիկ իրավասությունն է, բայց այն չի նշանակում, որ այն չպետք է կոնսենսուսով և հասարակական համաձայնությամբ իրականացվի»:

Էմին Երիցյանը նաև նշել է, որ գործ ունենք իրավական գործընթացի խախտման հետ, երբ համայնքի կարծիքը լսելու մեխանիզմները չեն ապահովվում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է օրենքի նախագիծն, այնուհետև պատասխանել մասնակիցների հարցերին: Մասնավորապես հարցեր են բարձրացվել համայնքների՝ լսված լինելու իրավունքի պաշտպանության, վարչատարածքային փոփոխությունների կատարման հարցում ընտրված սկզբունքների և ընդհանրապես այն խնդիրների վերաբերյալ, թե այս հիմնարար այս փոփոխություններն ինչ ազդեցություն են ունենալ տեղական ինքնակառավարման ոլորտի վրա:

 


NEWS

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...