Անցկացվեց «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում» համաժողովը. համայնքների դերակատարությունը և իրավական խնդիրներ
26.04.2019
Ապրիլի 26-ին տեղի ունեցավ «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում» համաժողովը: Այն կազմակերպեցին «ԷկոԼաբ» կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամը և «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան» (ՀՍՁԱ):
Համաժողովը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տրամադրված ենթադրամաշնորհով, ԷկոԼաբ հիմնադրամի ֆինանսական միջոցներով և Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ:
Համաժողովին զուգահեռ անցկացվեց նաև սոցիալական ձեռնարկությունների ցուցահանդես: Համաժողովի բացման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկեցին պանելային քննարկումները՝ Սոցիալական ձեռնարկատիրությանն աջակցող էկոհամակարգը, Սոցիալական ձեռնարկատիրության հայեցակարգը և իրավական դաշտը, Սոցիալական ձեռնարկատիրությունը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգում թեմաներով:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջույնի խոսքում նշեց. «Սոցիալական ձեռնարկությունների առկայությունը համայնքներում գերկարևոր նշանակություն ունի: Ունենք հաջողված օրինակներ: Դրանք իմ կարծիքով համակարգային նշանակություն ունեն: Եթե չլինի համայնքում ապրող մարդկանց սոցիալական մոբիլիզացիան և սրանում տեղական իշխանությունների մեծ դերակատարությունն ու առաջնորդությունը, մարդկանց համայնքային կոնսոլիդացիան և տեղական իշխանությունները նպատակային չաշխատեն, ապա այդ համայնքում որևէ լուրջ առաջընթաց չի լինի»:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ստանիսլավ Տոշկովը փաստեց՝ ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում հետաքրքրված է սոցիալական ձեռնարկատիրության թեմայով, քանի որ մեզ նաև հետաքրքրում է տնտեսական զարգացման թեման. «Մեր գործունեության կենտրոնում է նաև քաղաքացիական հասարակության օժանդակությունը, բնապահպանական միջոցառումներն ու համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Սոցիալական ձեռնարկատիրությունը կարծես թե կամրջում է մասնավոր սեկտորի և քաղհասարակության հետ աշխատանքը»:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշեց՝ այն, որ սոցիալական ձեռնարկատիրության մասին միասնական սահմանում չկա, միգուցե լավը դա է. «Ինչո՞ւ են տեղական իշխանությունները և սոցիալական ձեռնարկատիրությունները խաչվում առաջին հերթին: Երկուսն էլ հակված են արդյունավետ լուծել սոցիալական խնդիրները: Հենց այս ելակետից եթե սկսենք, կտեսնենք ընդհանուր խնդիրները: Մենք ունենք մեծ փոփոխությունների իրականացման կարիք ՀՀ-ում, որպեսզի առանձին դեպքերից բացի սոցիալական ձեռնարկատիրությունը մեր կյանքում փոփոխությունների բերման շարժում լինի: Ոչ միայն մարդիկ կթրվեն, գիտելիք ստանան, այլ էապես պիտի փոխվի նաև տեղական իշխանությունների վարքագիծը, հանրության մտածողությունը: Սոցիալական ձեռնարկատիրությունը հիմնվում է ավելի հողեղեն նախաձեռնությունների վրա, այն պիտի հիմնվի մարդկանց կյանքի վրա, սոցիալական խնդիր լուծվի, իսկ դա համայնքային է, համայնքի կարիքն է, և տեղական իշխանություններն առաջին հերթին այս նախաձեռնության շրջանակում հենց կարիքի վրա հիմնված նախաձեռնություններին պիտի աջակցեն»:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն առանձնացրեց մի շարք խնդիրներ. «Կարևորագույն խնդիր է հարկային խթանների խնդիրը, որ ոլորտը զարգանա, մյուսը պետական աջակցության խնդիրն է, սուբվենցիոն ծրագրերի դերի ամրագրման հնարավորությունները, ի վերջո ոլորտի իրավական դաշտի ձևավորումը»:
Նշենք նաև, որ համաժողովին ներկայացվեց Կալավան համայնքի՝ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում հաջողված փորձը:
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...
10:04
01 11 2023
An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...
13:26
30 10 2023
The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a report...
19:09
26 10 2023
Congress expresses deep concern over humanitarian situation in Karabakh and neighbouring cities...
22
Nov
26
Oct
25
Oct